Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայի առաջին համայնքային կազմակերպությունն է, որն ընդգրկվել է Եվրոմիության թափանցիկության ռեեստրում: Հայտնում է «Անալիտիկա» լրատվականը:
Մայիսի 28-29-ը ՈւՀՄ-ի պատվիրակությունը նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ առաջին պաշտոնական այցն է կատարել Բրյուսել: Այցի շրջանակներում պատվիրակության անդամները մասնակցել են կարևոր միջոցառումների և բազմաթիվ հանդիպումներ ունեցել Եվրոխորհրդարանի պատգամավորների հետ: Լրատվականը ընդգծում է, որ պատվիրակությունը մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողովին, որն այդ օրերին անցկացվում էր Եվրոխորհրդարանում, ինչպես ինչպես նաև Եվրամիության երկրներում Հայաստանի դեսպանատներ այցելություները: Վիլեն Շատվորյանը, որը նաև Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր է, մասնակցել է Եվրախորհրդարանում «Եվրոնեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի երրորդ լիագումար նիստին, որի ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների, տնտեսության, էներգետիկ անվտանգության և մշակույթի հետ կապված հարցեր:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ