Ամերիկահայ ջութակահար Քիմ Քաշքաշյանը կմասնակցի Ստամբուլի երաժշտական փառատոնին՝ կատարելով Կոմիտասի ստեղծագործություններից: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:
Քաշքաշյանը ելույթ կունենա դաշնակահար Պետեր Նագիի հետ` նվագելով Շոստակովիչ, Շուման, Մոցարտի ստեղծագործությունների Բեթհովենի վարիացիաներից և Կոմիտասի երգերից: Երաժիշտների ելույթը տեղի կունենա հունիսի 26-ին, վերջերս վերանորոգված Սուրբ Որդվոց Որոտման հայկական եկեղեցում:
Ստամբուլի 41-րդ երաժշտական փառատոնի բացման արարողությունը պետք է տեղի ունենար այսօր երեկոյան, սակայն Թուրքիայում շարունակվող բողոքի ցույցերի պատճառով այն չեղյալ է հայտարարվել: Փառատոնին մասնակցում են մոտ 500 երաժիշտներ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ