Երեկվանից համացանցում հայտնվել է Սելենա Գոմեսի նոր երգը՝ «Slow Down» վերնագրով: Երկու օրում երգի դիտումների քանակը մոտ 300 000 է հասնում: Դատելով Youtube-ում եղած արձագանքներից՝ երգի մասին կարծիքները դրական են, իսկ hollywoodlife.com-ի լրագրողը մեջբերելով երգի խոսքերը՝ «take [their relationship] nice and slow» (դարձնել (նրանց հարաբերությունները) գեղեցիկ եւ դանդաղ), ակնարկում է, որ այն ուղղված է Ջասթին Բիբերին. «Ի՞նչ եք՝ կարծում նա (Ջ. Բիբերը) կլսի՞»,- փորձում է ինտրիգ ավելացնել լրագրողը:
Առաջարկում ենք լսել երգը.