2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Ավետիք Բուդաղյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրանականերում երկու անձի՝ Տիգրան Խաչատրյանին եւ Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ.Խաչատրյանին եւ Զ.Նիկողոսյանին հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112-րդ եւ 235-րդ հոդվածնիերի 1-ին մասերով, համապատասխանաբար՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու եւ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար։
Նույն օրը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Զ.Նիկողոսյանի և Տ.Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը եւ նրանք տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև
ՀՀ գլխավոր դատախազություն
Իսկ ոչ ոքի մոտ հարց չի առաջանում թե մինչու 19 ամյա լակոտը հայոց բանակում չի՞