ՀՀԿ կանանց խորհուրդը Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մեկշաբաթյա ծրագրի շրջանակում ավանդական է դարձրել Հայաստանի սահմանամերձ և հեռավոր գյուղերի երեխաների այցելեությունները` Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Նպատակը` երիտասարդ սերնդի մեջ սերմանել հայրենասիրություն, ծանոթացնել թանգարանին և Սարդարապատի հերոսամարտին նվիրված ցուցանմուշներին և նյութերին: Այս անգամ մասնակցում էին Արարատի, Շիրակի, Կոտայքի և Լոռու մարզերի միջին և բարձր դասարանների թվով 200–ից ավելի աշակերտներ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, Աժ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, Սարդարապատ հուշահամալիր- թանգարանի տնօրեն Կ. Արիստակեսյանը, ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ հյուրեր:
ՀՀԿ Կանանց խորհուրդ
Կարդացեք նաև