Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ծննդատունը հերքում է ԱԳՆ-ին

Հունիս 04,2013 18:03

Aravot.am-ը մայիսի 22-ին հրապարակել էր ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը: Այսօր ստացել ենք Գյումրի ծննդատան պաշտոնական պատասխանը այդ հրապարակմանը, որով մեզ է վերագրվել այդ հաղորդագրությունը, եւ պահանջ կա հերքում տպագրել «ինչ-որ ոչ մաքուր նպատակներ հետապնդող հոդվածի վերաբերյալ»: Ահավասիկ:

Հարգելի խմբագրություն

«Առավոտ» թերթի ինտերնետային տարբերակում տպագրվել էր հոդված` «Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի ավելի քան 20-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառում Վիեննայում» վերնագրով: Հոդվածում տեղ է գտել այսպիսի թյուր տեղեկատվություն, որ Ավստրիական մանկական հիվանդանոցի վերապրոֆիլավորման արդյունքում սկսել է գործել ծննդօգնության և գինեկոլոգիայի բաժանմունք: Գյումրու ծննդատունը տեղափոխվել է Ավստրիական մանկական հիվանդանոց, հաստատությունն էլ վերանվանվել է Մոր և մանկան հիվանդանոց:

Պետք է նշել, որ 70 տարվա պատմություն ունեցող Գյումրու ծննդատունը, որը կայացած ավանդույթներով հարուստ, հանրապետությունում ճանաչում ունեցող, մարզերում միակ երկրորդ մակարդակի ծննդօգնության հաստատատությունն է, չի կարող տեղափոխվել ինչ-որ մի հիվանդանոցում բացված մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք, որը դեռևս լիիրավ ծննդօգնության բուժհաստատություն դառնալու համար առնվազն պետք է անցնի տարիների պատմություն և բռնի քննություն՝ իր չափազանց կարևոր և պատասխանատու գործում:

Խնդրում ենք Ձեզ, մեր բողոքը ընդունել հիմք և թերթում տալ հերքում, այս, ինչ-որ ոչ մաքուր նպատակներ հետապնդող հոդվածի վերաբերյալ:

Հոդվածը քննարկվել է Գյումրու ծննդատան ընդհանուր ժողովում:

 

 «Գյումրու ծննդատուն» ՓԲԸի գործադիր տնօրենի ժ/պ` Ե. Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930