Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լուսանկարչությունն արվեստ չէ, սուտ բան է». Արա Գյուլեր

Հունիս 04,2013 17:51

«Ես միշտ վազել եմ երջանկության հետևից, բայց չեմ կարողացել այն ձեռքս վերցնել,- ասում է ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերը ,- ինձ համար երջանկությունն այն է, ինչ ես տեսնում եմ օբյեկտիվի միջից» :
Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց աշխարհահռչակ ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի՝ «Բարեւ ձեզ» խորագրով ցուցահանդեսը , որտեղ ներկայացված էր 100 լուսանկար: Դրանք արված էին Հայաստանում, Թուրքիայում և աշխարհի մի շարք երկրներում : Ներկայացված էին նաև հայտնի մարդկանց լուսանկարները:

Ցուցահանդեսից առաջ տեղի ունեցած ասուլիսում, խոսելով լուսանկարչության մասին, Արա Գյուլերն ասաց . «Լուսանկարչությունն արվեստ չէ , սուտ բան է: Կինոն է արվեստ»:
Լուսանկարչի հայրն ու նրա ընկերները թատրոնի գործիչներ են եղել : Դեռ մանկուց ետնաբեմից հետևելով դերասանների խաղին՝ Արա Գյուլերը հասկացել է , որ այդ գործը կեղծ է. «Ես սկսել եմ ապրել կինոյով, չգիտեի, որ լուսանկարիչ եմ դառնալու : Լուսանկարչությամբ զբաղվեցի այն ժամանակ, երբ հասկացա, որ դրանով ավելի շատ բան կարող եմ տալ»:

Արա Գյուլերը նշեց, որ մարդկանց լուսանկարելիս կարևոր է որսալ բնավորությունը, իսկ գեղեցկությունը կարևոր չէ, քանզի անցողիկ է :
Ասուլիսի վերջում Հայաստանի լուսանկարիչների ազգային ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը Արա Գյուլերին շնորհեց Հայաստանի լուսանկարիչների ազգային ասոցիացիայի պատվավոր անդամի կոչում :

Զեմֆիրա ՔԱԼԱՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իսկ ով է ասում, որ արվեստ է… Ոչ էլ կինոն է արվեստ…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930