Բելառուսի մայրաքաղաքում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում Հայաստանի հավաքականից եւս երկու հոգի դուրս մնացին հետագա պայքարից:
46-49 կգ քաշային կարգում Հովհաննես Դանիելյանը վիճակահանությամբ մեկնարկային մենամարտն անցկացրեց Ռուսաստանի չեմպիոն եւ առաջատար բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանի հետ եւ մրցավարների որոշմամբ միավորներով պարտություն կրեց:
Անհաջող մեկնարկեց նաեւ մեր Հովհաննես Բաչկովը (60կգ): Նա էլ իր հերթին համառ պայքարում տանուլ տվեց գերմանացի Կաշտրիոլ Սոպային` 2:1:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ