Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ավելի լավ է թողեք ժուռնալիստիկան, և ամեն մարդ թող իր գործով զբաղվի». Արա Գյուլեր

Հունիս 04,2013 17:47

Երեկ Երևանի պետական համալսարան հյուրընկալեց աշխարհահռչակ լուսանկարիչ հայազգի Արա Գյուլերը: Հանդիպումը կայացավ ապագա լրագրողների հետ՝ Չարենցի անվան լսարանում: Նշենք, որ ավելի քան 800 000 լուսանկարների հեղինակ, «անգերազանցելի ֆոտոպատմաբանի» տիտղոսակիրը ծնվել է 1928-ին Ստամբուլում: Նրան կոչում են «Ստամբուլի լուսանկարիչ» և «Ստամբուլի աչք»:

Գյուլերը 1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: 1958թ. դարձել է ամերիկյան «Լայֆ Թայմ» հանդեսի թուրքական մասնաճյուղի Մերձավոր Արևելքի առաջին թղթակիցը, համագործակցել միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հետ: Ֆոտոհարցազրույցներ է ունեցել այնպիսի հեղինակավոր դեմքերի հետ, ինչպիսիք են՝ Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Բերնարդ Ռասսելը և այլն: Լուսանկարել է նաև Վիլյամ Սարոյանին: Արժանացել է բազում մրցանակների և պարգևների:
Նշենք, որ ուսանողների հետ հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի տեսքով: Ուսանողներից մեկի այն հարցին, թե ով է եղել ֆոտոլրագրողի առաջին ուսուցիչը, Գյուլերը պատասխանեց. «Ոչ ոք, ես ինքս: Ես վարպետ չեմ ունեցել: Ես շատ ընդունակ եմ եղել»: Նա նաև ասաց, որ անձամբ ևս ոչ ոքի ուսուցիչը չի եղել. «Եղել են մարդիկ, ովքեր եկել են ինձ մոտ, սակայն ես նրանց ոչիչն չեմ սովորեցրել, նրանք պարզապես հետևել են ինձ»: Գյուլերի խոսքով՝ ֆոտոխցիկ ունենալ դեռ չի նշանակում լինել ֆոտոլրագրող. «Իրականում շատ մեծ բան չէ ֆոտոժուռնալիստ լինելը… բայց այսօր շատ քիչ ֆոտոլրագրողներ կան…»: Նա նաև հավելեց. «Ֆոտոլրագրությունը ժուռնալիստիկայի ճյուղերից է: Ֆոտոն տեսանելի պատմություն է ՝ visual story, ինչպես վիդեոները, որ ամեն օր դիտում եք հեռուստատեսությամբ, այնպես էլ ֆոտոն իրականությունն է ներկայացնում: Ես ֆոտոնկարիչ չեմ, ես ֆոտոլրագրող եմ»: Ըստ Գյուլերի՝ ֆոտոլրագրությունը արվեստ չէ. «Արվեստը սուտ է, արվեստագետն իր մտածմունքներն է ավելացնում, իսկ լուսանակարներն իրականություն են»:

IMG_4958
Ուսանողներից մեկի այն հարցին՝ եթե Գյուլերը չլիներ ֆոտոլրագրող, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեր, պատասխանեց. «Երևի էլի ֆոտոլրագրող կլինեի: Բայց նաև կուզեի ճարտարապետ դառնալ»:
Հանդիպման ավարտին ուսանողները խնդրեցին աշխարհահռչակ ֆոտոլրագրողին իրենց՝ ապագա լրագրողներին մասնագիտական խորհուրդ տալ: Գյուլերը կատակեց. «Ավելի լավ է թողեք ժուռնալիստիկան, և ամեն մարդ թող իր գործով զբաղվի»:
Նշենք նաև, որ աշխարհահռչակ լուսանկարիչը արդեն 4-րդ անգամ է Հայաստանում: Պատասխանելով ուսանողներից մեկի հարցին ՝ նա ասաց, որ իր տեսախցիկով ֆիքսել է ամբողջ Արևմտյան Հայաստանը. «Ամեն ինչ, ինչ որ կար, նկարել եմ»,- ասաց նա:
Հանդիպման վերջում ֆոտոլրագրողը լուսանկարկվեց ուսանողների հետ:mda (1)mda

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930