Ջրհեղեղը Պրահայում վնաս է հասցրել նաեւ Վրաստանի դեսպանատանը: Ինչպես հայտնել է Չեխիայում Վրաստանի դեսպան Զաալ Գոգսաձեն, հեղեղվել է դեսպանատան առաջին հարկը, դիվանագիտական առաքելության աշխատակիցներին չի հաջողվում մուտք գործել շենք:
Դեսպանությունը դիմել է փրկարար ծառայության օգնությանը:
«Թրջվել է ամեն ինչ: Միայն էլեկտրամատակարարումը վերականգնելու համար որոշակի ժամանակ կպահանջվի», – «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է դեսպանը:
Արման Հովհաննիսյան
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան