Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը չասաց` թե ինչքանո՞վ են բարձրանալու կենսաթոշակները

Հունիս 04,2013 16:27

«2014-ին ինչքա՞ն են բարձրանալու թոշակները: 90 օր առաջ բյուջեն պետք է ԱԺ ներկայացվի, ժամանակ չի մնում, նախօրոք պետք է ասեք, որ հանրությունն իմանա, թե ի՞նչ է իրեն սպասվում»,- այս հարց-մտահոգություններն այսօր խորհրդարանում, 2012 թվականի սոցապ նախարարության բյուջեի կատարողականի ժամանակ, հնչեցրեց ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:

Artem Asatryan

ՀՀ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանն սկսեց մանրամասն բացատրել, որ ամենատարբեր բազաների հետ համադրելով, թոշակառուների թվաքանակի մասին տվյալները ճշգրտվել են եւ վիճծառայության տվյալներով առաջիկա տարիներին թոշակառուների քանակը պետք է բարձրանա, որովհետեւ թոշակային տարիք են մտնում հետպատերազմյան տարիքի մարդիկ: Բայց բուն հարցին` ինչքանո՞վ է թոշակը բարձրանալու, ասաց, որ այս պահին հստակ թվային տվյալներ չի կարող բերել, քանի որ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը նոր է հաստատվել: «Առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում հնգամյակի զարգացման ծրագիրը կքննարկվի եւ պատգամավորներին էլ, հանրությանն էլ կներկայացվեն թվերը»,- ասաց նախարարը: Միջնաժամկետ ծախսային ծրագրերի մասով էլ տեղեկացրեց, որ 2013-ի հուլիսի մեկից նվազագույն աշխատավարձի բարձրացում է նախատեսված` 10 հազար դրամի չափով: «2014-ին, նաեւ բարձրացումը ողջ հանրությանն է վերաբերվում, նաեւ աշխատավարձերի մասին է խոսքը»,- ասաց նախարարը`հավելելով, որ նոր սանդղակով է այլեւս սահմանվելու աշխատավարձերը:
Նախարարն արձագանքելով պատգամավորի համառությանը խոստացավ, որ 2014-ի բյուջեն սեպտեմբերին կներկայացվի խորհրդարանի դատին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930