Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Որքան արագ ենք աճում, այնքան վատ ենք ապրում»

Հունիս 04,2013 16:07

Այսօր 2012 թվականի սոցապնախարարության բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց. «Ունենալով 7.2 անվանական տնտեսական աճ՝ 2012 թվականին աշխատավարձը աճել է 5.1 տոկոսով, միջին գնաճը կազմել է 2.6 տոկոս: Ասել կուզի, որ անցյալ տարի աճը եղել է 7.2, բայց աշխատավարձն աճել է 2.5 տոկոս: Մտքումս հարց է ծագում`ի՞նչ է եղել աճը»:

Բերելով նաեւ այս տարվա առաջին եռամսյակի պաշտոնական թվերը՝ նախկին վարչապետը տարակուսեց. «Այս տարվա չորս ամսում մեկուկես տոկոս վատ ենք ապրել անցյալ տարվա չորս ամիսների համեմատ: Բայց աճը կազմել է էլի 7.2 տոկոս: Որքան արագ ենք աճում, այնքան վատ ենք ապրում»:

Հրանտ Բագրատյանը հավելեց նաեւ, որ դեռ չի նշում այն, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ անցած տարի ունեցել ենք «-47 հազար բնակչություն», այսինքն` «ուտող բերանը պակասել է», բայց, այնուամենայնիվ, թվերը հիասթափեցնող են: Հրանտ Բագրատյանն այս թվերի պարագայում նկատում է, որ դժբախտաբար կառավարությունը բյուջեն կատարել է:
Արձագանքելով Հրանտ Բագրատյանի դիտարկմանը, ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ չի ուզում մտնեն այդ քննարկման մեջ այս պահին, բայցեւ հիշեցրեց, որ պետական բյուջեի նախագիծը նախատեսում է այս կամ այն ոլորտի համար օգտագործել այս կամ այն չափի գումար, ինչի մասին էլ խոսում են կոնկրետ կատարողականի ներկայացման ժամանակ. «Ես ներողություն եմ խնդրում, բայց թույլ տվեք չհամաձայնել ձեր դիտարկման հետ»:

Բագրատյանին այս բացատրությունը ոչինչ չասաց. «Վերջերս ձեզ առաջարկեցի առանձին փաստական վերլուծության ենթարկել բյուջեի կատարողականը, որովհետև բյուջեն կատարելով՝ կենսամակարդակ ենք իջեցնում և չենք հասկանում ինչու: Բյուջեի կատարողականը լուրջ վերլուծության կարիք է զգում… մենք պետք է հասկանանք` իրականում բյուջեն աճում է, թե ոչ»:
Ջանջուղազյանը կրկին փորձեց չհամաձայնել Բագրատյանի հետ: Երկխոսությունն ավարտվեց նրանով, որ երկու կողմերն է մնացին իրենց կարծիքին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930