Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ պատգամավոր. «Ես չեմ ստորագրել Մարտի 1-ի զոհերի ժառանգներին փոխհատուցելու նախաձեռնության տակ» (ձայնագրություն)

Հունիս 04,2013 15:50

«Ես չեմ աջակցել: Նիկոլը կոռեկտությունից ելնելով՝ իմ անունը չի գրել: Բայց իր նախաձեռնության հիմքում կանանց ստորագրությունն էր: Որի տակ չեմ ստորագրել, որովհետեւ վիրավորական էր, որ Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանը, Զարուհին Փոստանջյանը պետք է ստորագրեին, որից հետո նոր պետք է դիմեր ինձ: Ինչո՞ւ պետք է վերջում իմանամ, որ մեր խմբակցության անդամը նման նախաձեռնությամբ է հանդես եկել եւ որի տակ առաջինը իմ ստորագրությունը չէ: Ես իրեն դա ասացի ու կարծում եմ` ինքը հասկացավ»,- Aravot.am-ին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` բացատրելով, թե ինչու ՀԱԿ խմբակցությունը չի աջակցել Նիկոլ Փաշինյանի` Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում նախատեսող օրենսդրական նախաձեռնությանը:

Մեր հարցին, այսինքն՝ այդ օրենսդրական նախաձեռնությունը շրջանառության մեջ չդրվեց ներքին տարաձայնությունների ու ամբիցիաների պատճառո՞վ, տիկին Սարգսյանն ասաց. «Դա խմբակցության ներսում քննարկված նյութ է, որը չեմ կարծում` իրավունք ունեմ վեր հանելու: Իհարկե ամբիցիաների հարց չէ: Խմբակցությունը դեմ էր ոչ թե փոխհատուցմանը, այլ խնդիրը վերաբերում էր նրան, որ «Մարտի 1-ի» հանձնաժողովը ստեղծման փուլում էր: Մենք հույս ունեինք, որ, ամեն դեպքում, այն կստեղծվի եւ արդյունքում փոխհատուցումը կլինի ոչ թե տարիների ընթացքում, այլ միանվագ` 1 միլիոն դոլարի չափով: Եթե այդ նախաձեռնությանը ընդառաջ գնայինք, այլեւս կարող էինք չակնկալել, որ հանձնաժողով կստեղծվի եւ, որի արդյունքում միանվագ բոլոր տուժածները կստանան այդ չափով գումարը: Կարծում եմ, որ Նիկոլը դա չպետք է քննարկեր բոլոր խմբակցությունների հետ, հետո նոր ՀԱԿ-ի հետ: Դա իր սխալն էր ու անընդունելի էր խմբակցության համար: Իսկ որ գերադասել էր բոլորի հետ քննարկել, վերջում տեղյակ պահել խմբակցությանը, չէր կարող փոխըմբռնման արժանանալ եւ արդյունքում չէին կարող համաձայնեցված լինեին մեր քայլերը»:

Մեր դիտարկմանը, բայց հանձնաժողովն այդպես էլ չստեղծվեց, տիկին Սարգսյանը շարունակեց. «Ավելի իրատեսական էր հանձնաժողովի ստեղծումը, քան այդ նախաձեռնության անցկացումը: Հասկանալով, որ այդ նախաձեռնությունը, այսպես թե այնպես, չի անցնելու, դա կարող էր խանգարել հանձնաժողովի ստեղծմանը… չեմ բացառում, որ այլ բնույթի ու նմանատիպ նախաձեռնությամբ հանդես կգանք: Բայց պետք է հասկանալ` որքանով է այդ նախաձեռնությունը հնարավոր կյանքի կոչել: Հերթական անգամ նախաձեռնել մի բան, որին դեմ են քվեարկելու: Բայց տեսնենք, եթե այդ հնարավորությունը լինի, նման կարգի նախաձեռնությամբ ՀԱԿ-ը հանդես կգա»:

Նա նաեւ հավելեց, որ Ն. Փաշինյանի նախաձեռնության տակ ստորագրած պատգամավորները լավ հասկանում էին, որ այն կյանքի չի կոչվելու. «Չեմ բացառում, որ խորհրդակցել էին իրենց խմբակցությունների հետ: Իսկ դա մեծամասնություն է: Իրենց ստորագրությամբ միգուցե հաշվարկել էին, որ դրա արդյունքում պետք է խափանվի հանձնաժողովի ստեղծումը, եւ գործը չհասնի ԱԺ քննարկմանը, որի արդյունքում ՀՀԿ-ն հիմարագույն վիճակում հայտնվեց, հետ կանգնեց իր խոստումից: Եվ հերթական անգամ ապացուցեց, որ քաղաքական կամքի դեֆիցիտ գոյություն ունի»:
[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/95373117″ iframe=”true” /]

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    դուք,՝ ստախոս, ծախվածներ, մի համեմատվեք՝ ոչ Զարուհի Փոստանջյանի և ոչ էլ՝ Նիկոլ Փաշինյանի
    հետ: Ամոթ ձեզ, հազար ամոթ: Ում վշտի ու դժբախտության վրա եք սպեկուլյացիա անում:

  2. Armen Avagyan says:

    համար մեկ ծախված Զարուհի, երկու նիկոլ և իհարկե Maxim says -ի նմաններ

  3. Մարգար Մախսուդյան says:

    Հետաքրքիր է իմանալ, սույն տիկինը բացատրություն ունի՞, թե ներկա լինելով, ինչու չի քվեարկել մարտի 1-ի գոչծով հանձնաժողով ստեղծելու համար: Տեղեկատվական աղբյուր՝
    https://parliament.am/register.php?do=bulletin&ID=5262

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930