Aravot.am-ի հարցին՝ նախագահ Սերժ Սարգսյանը կպատժի՞ արդյոք, իր թիմակից Սուրեն Խաչատրյանին, երգիչ-երգահան Վահան Արծրունին պատասխանեց. «Ընդհանրապես այսպես է լինում, պրոբլեմ կա, լուծում էլ պետք է լինի, ասում են՝ հիմա ոնց ենք էս հարցը լուծում Սերգեյ ջան… Այսինքն՝ ոնց բարիշեն, այդպես էլ կլինի: Երբ մեզ եք այդ հարցը տալիս, մենք կարող ենք բանական մոտեցում ցուցաբերել, կամ՝ ըստ օրենքի պատասխանել այս հարցին, բայց այդ բոլոր խոսակցությունները այն իրականության մեջ, որ պետք է լուծվի այդ խնդիրը՝ դրանից դուրս են»:
Վահան Ածրունու մեկնաբանմամբ՝ ոչ ոք չգիտի, թե այս հարցը ինչպես կլուծվի, ու ոչ մեկն այս մասին տեղեկություն չունի՝ «թե ինչ կապերով են նրանք իրար հետ կապված՝ չգիտենք: Թիմակից հասկացությունը բարոյական կատեգորիա է, իսկ այս պարագայում տնտեսական եւ արա -ախպերական հարաբերությունների ոլորտ է: Ձեր տված հարցը այլ հարթության մեջ է պատասխան ենթադրում, սրանց լուծումը՝ այլ հարթության մեջ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Վահան Արծրունիի մեկնաբանությունից հասկացվում է, որ մենք գտնվում ենք վերտուալ աշխարհում,
և մեզանից ոչինչ չի կախված: Բայց գոնե մեզանից,՝ արական սեռից գունե մի բան պետք է կախված
լինի:
Կարող ա սկզբում կախված եղել ա: