«Կիրառվող միջոցը բացարձակ համարժեք չէ կատարվածի հանդեպ»,-Aravot.am-ի հարցին`արդյոք համարժե՞ք է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի նկատմամբ կիրառվող միջոցը` մինչեւ նախաքննության ավարտը, լիազորությունների դադարեցումը, հաշվի առնելով այն, ինչ կատարվել է, այսպես պատասխանեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա նշեց, որ Ս. Խաչատրյանը հսկայական քանակի զինամթերք է պահել, ուստի նրա նկատմամբ պիտի մեղադրանք առաջադրվեր` նաև հաշվի առնելով իր հարցազրույցը: Ավելին, Ս. Խաչատրյանն ասում է, որ բավարար քանակով զինամթերք ունի, քանի որ ապրում է այնպիսի տարածաշրջանում, որտեղ կա պատերազմի վերսկսման վտանգ: Զ. Փոստանջյանն այստեղ օրենքի հետ հակասություն է տեսնում ու մանրամասնում. «Մենք ունենք զոհեր, բռնության հետ կապված հանցագործության պարագայում, վախի և բռնաճնշումների մթնոլորտում պիտի պարտադիր մեղադրանք առաջադրվեր և մեղավորները գտնվեին կալանքի տակ: Այնինչ հանցագործության գլխավոր հեղինակը, ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյա հանդիսացող անձը, որ ունի հեղինակային կենսագրություն հենց հանցագործ լինելու, կրիմինալի համատեքստում, այս անձի նկատմամբ միանշանակ քրեական հետապնդում պիտի տեղի ունենար, քանի որ այդ ամենը հենց այնպես չի եղել: Նշենք, որ այդ մարդը պատահական քաղաքացի էլ չէր: Սա խոսում է այն մասին, որ ՀՀ-ում բարձրաստիճան պաշտոնյաները հենց կրիմինալ անձնավորություններ են: Ու երբ մի առիթով հայտարարություն արեցի, թե թաղի խուժանը ներգրավված է` որպես ՀՀԿ վստահված անձ, ինձանից մեր գործընկերները նեղվում էին` ասելով պետք չէ վիրավորել: Բայց իրականում թաղի խուժանի ամենացածր մակարդակից մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ուղղակի ոչ միայն փոքրիկ թաղի խուժան են, այլ տարիների փորձ ունեցող կրիմինալ: Հիմա տեղեկատվության ինտերնետային տարածման պարագայում շատ դժվար է կոծկել »:
Հիշատակելով Ս. Խաչատրյանի այն խոսքերը, թե «լավ ա քնած եմ էղել, թե չէ մի 20 հատ շարելու էի գլխին», տիկին Փոստանջյանն ասաց. «Այդ խոսքերի, հայտնաբերված զինամթերքի, սպանության և անձի վիրավորված լինելու փաստերն իրար հետ կապ ունեցող հանցագործություններ են: Ուստի այդ անձը հասարակության համար վտանգ է ներկայացնում, քանի որ նա պոտենցյալ սպառնալիքն արդեն հնչեցրել է: Նա մնում է հասարակության և վարույթ իրականացնող մարմնի համար որպես խոչընդոտ և վտանգ, քանի որ վարույթ իրականացնող մարմնի գործողությունների վրա ազդեցություն է ունենալու: Այն, որ նա շահագրգիռ կողմ է, չի էլ թաքցրել: Ու եթե նրան չեն կալանավորել, մեղադրանք չեն առաջադրել, ուրեմն այդ անձը գտնվում է Սերժ Սարգսյանի հովանավորության ներքո: Եվ դրա մեղավորը ոչ միայն Սուրեն Խաչատրյանն է, համակարգը, այլ առաջին մեղավորներից մեկը նրա գլխավոր գործատու և հովանավորող Սերժ Սարգսյանն է»:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ նույն հարցի վերաբերյալ փոխանցեց հետևյալը. «Դեռ չեն ասել, թե բավական էր: Քննությունը ցույց կտա, թե ինչ է կատարվել և համապատասխան պատիժ կստանա: Ոչ մի քննություն էլ լիարժեք չի եղել և դժվար է նախապես ասել, որ լիարժեք կկատարվի ամեն ինչ: Անընդհատ էլ հույս ենք հայտնել, որ այդպես կլինի, բայց միշտ լինում է այն, ինչ լինում է: Իշխանության վերարտադրման համակարգի դրսևորումներն են և ողջ պատճառը սա է, սրանից էլ ամեն ինչ բխում է: Մեր երկրում պիտի լինեն մարդիկ, որ անպատժելի լինեն, որ իշխանությունը հնարավորություն ունենա վերարտադրվել: Սա է, ուրիշ ավելի խորքային պատճառ չկա: Եթե մարդիկ այս մարզերում աշխատել են այդ համակարգի համար, նրանց թվում է, թե անպատժելիության պսակ ունեն:Պատճառն այն է, որ անկախությունից ի վեր իշխանությունը ոչ մի անգամ մեր երկրում չի փոխվել ընտրությունների միջոցով: Հենց սրա արդյունքներն էլ տեսնում ենք»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մինչև երկրի ՝ համար-1 բանդիտը չձերբակալվի, ոչ մի արդար դար ու դատասրան չի լինի մյուս
բանդիտների համար:
Համար-1-ից բացի մնարցած բոլոր կողքի բորենիներին,ովքեր ամեն ինչով օգնում էին իրեն, որ դարձնեն էլի նախագահ,ու հետո իրենք իրենց հերթին ինչ ուզեն անեն երկրի,ժողովրդի հետ…Ինքը առանց այդ բորենիների ոչինչ է…Այդ բորենիները ամբողջ Հայաստանով մեկ են….գյուղապետեր,մարզպետեր,իրավապահ մրմիններ,քաղաքապետեր,կուսակցություններ,ՀՀԿ,ԲՀԿ,ՀՅԴ,ՕԵԿ,ՀԱԿ….դրանք բոլորն էլ չմասնակծեցին նախագահական ընտրություններին,բայց հետո եկան ու ինչ շակալություններ ասես չարին ժողովրդի գլխին,կատարելով իշխանության պատվերը…..աչքերդ բացեք հայ ժաղավուրդ,նայեք թե դրանք ինչ են ասում ու հետո ինչ են անում………..դրանց ոչ մի ասածին չհավատակ,նույն քողարկված ավազակներն են…..
tigran-ի հետ միանգամայն համամիտ եմ: