Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետների միության նախագահը կոչ է անում հասարակությանը հեթական անգամ չուշանալ

Հունիս 04,2013 14:48

Վերջին օրերին Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթի մեծ աղմուկ հանած թեմային այսօր «Վարկած» ակումբում անդրադարձավ նաեւ ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքով՝ Հանրապետության հրապարակը որոշակի խնդիրներ ունի՝ կապված երթեւեկության հետ, բայց դրանք այդքան հրատապ չեն եւ նույնքան հրատապ լուծումներ չեն պահանջում:

Ըստ Ճարտարապետների միության նախագահի, Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթի դրույթները ճարտարապետական խորհրդում ավելի մանրամասն պետք է քննարկվեին, ինչը, նրա ասելով, չի արվել:

«Ինձ ավելի շատ անհանգստացրեց մրցույթի պայմանների մեջ այն պարբերությունը, որտեղ ասվում էր, որ հնարավոր է՝ հրապարակն ունենա ծավալատարածական փոփոխություններ: Ճարտարապետական հանձնաժողովում մրցույթի պայմաններն ավելի մանրամասն պետք է քննարկվեին: Մրցույթի պայմաններում կան որոշ բաներ, որոնք կարելի է ուղղել»,- ասաց Մ.Մինասյանն ու հավելեց, որ հրապարակի երթեւեկության խնդիրը կարելի է լուծել՝ ուղղորդելով հրապարակ մտնող երթեւեկությունը:

Aravot.am-ի այն նկատառմանն, որ Փակ շուկայի եւ ԱԳՆ-ի շենքի դեպքում նամակ գրելն արդյունավետ չեղավ, այս անգամ պայքարի ո՞ր ձեւն են ընտրելու, ՀՀ Ճարտարապետների միության նախագահը պատասխանեց.

«Մենք միայն կարող ենք հասարակությանը ծանոթացնել խնդրին: Հանրապետության նախագահին նամակը գրելն այլեւս ճիշտ չէ, քանի որ նա ավելի կարեւոր խնդիրներով է զբաղված: Ընդհանրապես պետք չէ կենտրոնանալ նախագահի վրա, քանի որ կա կառավարություն, իսկ կառավարության մեջ՝

համապատասխան գերատեսչություններ: Հասարակական ճնշում էլ պետք չի, պետք է խոհեմ լինել ու մրցույթի տեխնիկական կողմերը զտել»:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930