Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Բանդիտների կյանքից

Հունիս 04,2013 13:50

Երբ վերջերս Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի ընտանիքների միջեւ տեղի էր ունեցել կլանային վենդետայի հերթական արարը, ոստիկանապետը մեկնել էր Գյումրի, հորդորել էր երկու ընտանիքների ներկայացուցիչներին վերջ տալ պատերազմին եւ հանձնել անօրինական զենքերը: Եթե դատենք ռեպորտաժներից, զենքի որոշակի քանակ, այնուամենայնիվ, հանձնվեց: Կարծում եմ՝ անհրաժեշտություն է  հասունացել նման միջոցառումների շարք անցկացնել նաեւ Սյունիքում, որտեղ մարզպետը վաղուց արդեն դարձել է Ռամզան Կադիրովի նման մի կերպար, որը ինչ-որ  հարցերում լոյալ է «կենտրոնին», մասնավորապես՝ ընտրությունների ժամանակ իշխանություններին բերում է «կոմունիստական» 95 տոկոսը, սակայն դրա դիմաց հնարավորություն ունի իր մարզում հաստատելու սեփական բարքերը եւ ոչ մի օրենքի առաջ պատասխան չտալու:

Մենք որոշ արտառոց երեւույթներ սկսել ենք ընկալել որպես «օրինաչափ»: Մասնավորապես, թույլ տվեք ճշտել մի հարց. Սյունիքի մարզպետը պետական պաշտոնյա՞ է, թե՞ բանդայի պարագլուխ: Եթե պաշտոնյա է, ապա հետաքրքիր է՝ նա մտնո՞ւմ է այն անձանց ցանկի մեջ, որոնց օրենքով զինված թիկնազոր է հասնում: Ո՞չ: Այդ դեպքում բացատրեք ինձ, խնդրեմ, ի՞նչ է նշանակում՝ «վիրավորվել է մարզպետի թիկնազորի անդամ Նիկոլայ Աբրահամյանը», «ձերբակալվել է մարզպետի թիկնազորի պետ Զարզանդ Նիկողոսյանը» (որն, ի դեպ, Սյունիքում ահ ու սարսափ տարածող հիմնական գործիքներից է): Այդ մարդկանց պաշտոնական պարտականությունների մեջ մտնո՞ւմ է կանգնել իրենց «շեֆի» ապարանքի մոտ եւ կրակել այն մարդկանց վրա, որոնք, իրենց կարծիքով, մարզպետի համար վտանգ են ներկայացնում:

Մեկ այլ հանգամանք, որը նույնպես շատերը չեն նկատել: Մարզպետը նշանակովի պետական պաշտոնյա է՝ նա ընտրված պատգամավոր չէ, որ իրավունք ունենա ցանկացած պահի վայր դնել իր մանդատը: Նա չի կարող երբ  խելքը փչի, հայտարարել, որ ժամանակավորապես չի ցանկանում կատարել իր պարտականությունները: Նա պետք է կամ հրաժարականի դիմում գրի, կամ առանց  դիմումի ազատվի իր վերադասի կողմից: Պետական պարտականությունները մարզպետին ի վերուստ տրված շնորհ չեն՝ դա ծառայություն է, որը նա կատարում է հարկատուների գումարներով:

Լիսկային, անշուշտ, այս անգամ էլ են «պլստացնելու»: Ինչպես դա բազմիցս արել են իր եւ իր բարեկամների հետ վերջին 10-15 տարիների ընթացքում: Ինչպես «պլստացրել են» լրագրողի վրա հարձակված հանրապետական Աշոտ Պապայանին («Տուրբոյին»): Պատասխանատվությունից կխուսափի նաեւ այժմ ձերբակալված Սյունիքի մարզպետի որդին՝ 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Չնայած պատանի տարիքին՝ նա արդեն հասցրել է  անցնել բանդիտական դպրոցի բոլոր անհրաժեշտ աստիճանները: Ի դեպ, մի քանի տարի առաջ Տիգրանին «Առավոտ» թերթից պաշտպանել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (31)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Հոդվածի բոլոր հարցադրումներն ուղղված պետք է լինեին Սահմանադրության երաշխավորին՝ ՀՀ Նախագահին,տվյալ դեպքում՝ այդ պոստը ուզուրպացրած՝ փաստացի հայկական մաֆիայի պարագլուխ՝ Դոն-Սերժ Ազատի Սարգսյանին:
    Հայաստանում բանդիտական գործելավոճի կնքահայրերն են Վազգեն ու Սերժ Սարգսյանները,որոնք շանտաժի ու բռնություններ գործադրելու սպառնալիքով ստիպեցին ՀՀ առաջին նախագահին հրաժարական տալ ու նույն մեթոդներով Նախագահի աթոռին դնել ղարաբաղյան հանցագործ կլանի պարագլուխ՝ Ռոբերտ Քոչարյանին:
    Կնքահայրերից մեկը՝ համաձայն մաֆիայի դասկան կանոնների՝ վերացվեց մյուս կնքահոր կողմից ու հաստատվեց միանձնյա ղեկավարություն՝ ի դեմս Դոն Սերժի…
    Հիմա եկել ու ուզում ենք մեր բանդիտա-մաֆիոզ երկրի իրավիճակը վերլուծել քաղաքակիրթ հասարակություններում գործող քաղաքա-հասարակական օրենքների շրջանակներում…
    Չի ստացվելու դա երբեք,եթե շարունակենք նման երազախաբությամբ հաճույք ստանալ…

    • Tigran says:

      Եթե փորձենք էս ամեն ինչի պատճառները փնտրել 1998-ի իշխանափոխության մեջ,ապա ոչինչ չի ստացվի-հապա հիշենք թե ում? շահերն էին սպասարկում նույն Վազգեն և Սերժ Սարգսյանները մինչ այդ-ԼՏՊ-ի:1996-ին ժողովուրդը մերժեց ԼՏՊ-ին,բայց Վազգեն,Վանո,Սերժ եռյակը նրան դարձրեց նախագահ-իրենք ընտրել էին,իրենք էլ հեռացրին…Եվ,վերապես,նույն Լիսկան իր բանդիտական ՞հաղթարշավը՞ սկսեց 90-ականների սկզբին…

      • Համլետ says:

        Լիսկան մարզի ավազկապետ կարգվեց 1998թ Քոչարայնի կողմից՝ Վազգեն Սարգսյանի հովանավորչությամբ:
        1996թ Վազգեն-Վանո-Սերժ եռյակը լուծում էր մեկ ուրիշ՝ նորելուկ մաֆիոզ Վազգեն Մանուկյանին թույլ չտալ գալ իշխանության:Կյանքը ցույց տվեց,որ դա ճիշտ որոշում էր:Հետագայում ԼՊՏ-ն սխալվեց (նա ինքն այդ մասին հրապարակավ խոստովանեց),որ Սերժին ու Վազգենին ,,թփռաշացրեց,,՝ ի հակակշիռ Վանո Սիրադեղյանին…

  2. Karen says:

    Լավ վերնագիր է ))))))))

  3. Կարո Մելիքյան says:

    Այս անգամ էլ մենք ,,առաջինն,, ենք լինելու աշխարհում՝ ,,օրենքով գող,, ,,ВОРЫ в ЗАКОНЕ,, հասկացողությունը՝զարգացնելով այն, ավելի բարձր աստիճանի՝,այն է,՝,,ՕՐԵՆՔՈՎ ԱՎԱԶԱԿ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ,, արտահայտությամբ,որի ծննդյան սկիզբը դրվեց Հայաստանում 20 տարի առաջ։Մնում է այն ստանա ,, միջազգային չանաչում,, …..

    • Ալբերտ says:

      Մարդ որ տանկեր հանի ժողովրդի դեմ, ինչի՞ պետքե զարմանա կամ պատժի հրացանով կրակողին, այն էլ մարզը «նայողին»: Էդ տիպի հանցագործներով է նա շրջապատված և իր աթոռին ամուր է զգում դրանցով: Արդեն ո՞րերորդ դեպքն է, իրար ետևից: Օրենքով գողերին, որ ասում եք, նրանց մոտ շնորք կա, պատիվ, հարգանք: Սրանք փողոցային լկտի խուժանի, ջեբկիրի մակարդակի են,աղքատի ձեռքից ցամաք հաց փախցնող…. Սրաց բոլորին մասսայական կախաղանը կփրկի…

  4. dyadyur says:

    Լիովին համամիտ եմ պ-ն Ա.Աբրահամյանի հետ,որ այդ ,,Լիսկան,, այս անգամ էլ ջրից չոր դուրս կգա,քանի որ ինֆորմացիոն հոսքերի առաջին իսկ րոպեներից որոշ լրատվամիջոցներ իսկույն սկսեցին զգուշորեն ու վարպետորեն՝ դեպքը խճճելով, ներկայացնել ի օգուտ Ս.Խաչատրյանի (դեպքը տեղի է ունեցել բակում,Խաչատրյանը դեպքի պահին քնած է եղել և այլն) դրանով իսկ հուշելով նրան,որ չքմեղանալու տարբերակներ կան և նա կարող է ընտրել դրանցից ցանկացածը, և որ իրենք կանգնած են նրա թիկունքին:Քննությունը դեռ չսկսած,այդ նույն թերթերը գրեցին,որ կրակողը Տիգրան Խաչատրյանն է,ու վերջ!! Միայն քննությամբ կպարզվի թե ով է եղել կրակողը(կամ կրակողները)՝հայրը? ,տղան? ,թե երկուսը միասին( դե, իսկ դա,ինչպես իշխանությունները կասեն):Իսկ գուցե տղան հոր կրակոցն է վերցրել իր վրա?:Այդպես էլ է լինում և դա չի բացառվում:Ես մի բան չեմ կարողանում հասկանամ.վերջին հաշվով,ում էլ նշանակեն մարզպետ,միևնույն է,նա անհրաժեշտ ձայներ կբերի ու կբերի:Ինչն? է այս քրեածին էլեմենտին կապում իշխանությունների հետ,որ այսքան ժամանակ իրենք իրենց այդպես վարկաբեկում են (առանց նրա էլ մի բան չեն):Գուցե իրոք վախենում են?:Եվ եթե գործը քննող քննիչը( կամ քննիչները) նույնպես վախենան,ապա կլինի ինչպես միշտ: Իսկ դա կատաստրոֆա է:

  5. Ruben says:

    Մարզպետին նշանակողը՝ Սերժ Սարգսյանը, պատասխանատու է իր կամակատարի համար:
    Երկու խոսք արժանավոր կամակատար՝ Լիսկայի ջահելությունից:
    1. “Մեկ”-ը՝ Իջեւանի շրջանի (Կիրանց գյուղ, 1989թ. հունվարի 2) առաջին պաշտպաներից, պատմում էր թե ինչպես էր գորիսեցի հհշ-ական Սուրիկը (1992 թ տարվա սկզբին), հհշ-ի տված ՈւԱԶ-ով գալիս Շուռնուխ, մի քանի հատ կտկտացնում (ակմ 5,45) ու փախնում: Կարծես նշան էր տալիս թշնամուն, որ սկսեն հրետանային ռմբակոծությունը: Եվ այսպես, մի քանի դեպքեր…
    2. (1992 թ.) Հակառակորդը Ողջի գետի աջ ափից կրակի տակ էր վերցրել Ղափանի օդանավակայանի մոտի ճանապարհը: “Մեկ”-ին, որի ԲՄԴ-ն վնասվել էր Մեղրի – Оրդուբադ սահմանին ու դժվարությամբ հասել էր Ղափան, խնդրեցին օգնել (ռազմական մասնագետի բացակայության պատճառով): Առավոտյան թշնամին լուռ էր: Հաջորդ օրը “Մեկ”-ը (վերանոգված իր մարտական միավորով), ժամը 5-00 – ին շտապ կանչվեց Շուռնուխ: Հակառակորդը փակել էր Կարմրաքար-Շուռնուխ ճանապարհի հատվածը: “Մեկ”-ը խնդրեց Լիսկային (օդանավակայանի մոտի շտաբում), տալ մի քիչ վառելիք: Լիսկան պատասխանեց՝. “Դու մերոնցից չես, գնա Լոնդիկից ուզի”…

  6. Կարո Մելիքյան says:

    Վաղուց ժամանակն է՝Սամանադրորեն ընդունել օրենք,դե-ֆակտո գործող « նախագահին» արգելել, իր պաշտոնավարման ժամկետի վերջում, առաջ քաշել իրեն փոխարինող՝ որեւե մեկի թեկնածությունը։ Ոչ մի երաշխիք չկա,որ վաղը մյուս օրը՝ «Լիսկայի» նման մեկը, Սերժի թեթեւ ձեռքով դառնա նախագահ։ Առավել եւս, որ մեզ մոտ ՝,ընտրություն ասած բանը բացակայում է։

  7. Արմեն Սարգսյան says:

    Ուրիշ տարբերակ էլ կա: Լիցկային հանում են գործից, ու պարզվում ա, որ ինքը ոչ թե հանցագործա, այլ գաղտնի ընդդիմադիր կամ էլ ծայրահեղ դեպքում այլընտրանքա: Մարդիկ անկեղծ սիրով սկսում են իրեն սիրել, ընտրում են պատգամավոր, ինքն էլ գալիս ծանր ու մեծ նստում ա ազգային ժողովում ու սկսում մի քիչ էլ ժողովրդի մասին մտածել:

  8. sergik says:

    տղան կնստի մի որոշ ժամանակ, կրքերը կմարվեն, շատ բան կմոռացվի ու կազատեն….

  9. Մարգար Մախսուդյան says:

    Այս անգամ առարկություններ իրոք՝ չունեմ, բայց մի լրացում, այնուամենայնիվ, կանեմ.
    https://www.aravot.am/2013/06/02/250305/ Այստեղ տպագրված տեքստազրույցից կարդում ենք.
    –Իսկ ի՞նչ կասեք Ձեր տանից հայտնաբերված զենք զինամթերքի մասին։
    –Դա նորմալ է։ Դրանք իմ որսորդական զենքերն են, որոնք օրինական են։ Մի մոռացեք, որ ես սահմանամերձ մարզի մարզպետ եմ, ուստի ամեն վայրկայն պատերազմին վախը կա ինչպես ցանկացած սյունեցու, այնպես էլ իմ սրտում։ Ես անցել եմ պատերազմի թոհուբոհով, ու եթե Աստված մի արասցե եթե կրկին պատերազմ լինի՝ ես այդ նույն զենքերով կմասնակցեմ պատերազմին։ Իմ զենքերը արտաքին թշնամու համար են, դրանք հայ մարդու վրա չեն կրակում։
    == Պարզվում է, որ.
    * ազերիներից վախենում են ոչ միայն բոլոր սյունեցիները, այլև նրանց բազմաշքանշանակիր մարզպետը, մինչդեռ միանգամայն վերջերս նրանցից մեկը միայնակ պատերազմ հայտարարեց Ազերիստանին, ինչից սարսափած՝ վերջիններիս նախագահը քաղաքական ապաստանի աբոնեմենտ էր գնել Բրունեյի սուլթանից:
    * պատերազմի վերսկսման դեպքում հայրենիքը պաշտպանելու է ոչ թե հայկական բանակը, այլ քաղաքացիական անձինք՝ իրենց որսորդական զենքերով, որոնք ի վիճակի են մի քսան հատ ՛՛շարել՛՛ ցանկացածի ճակատին:
    Հիմա փորձենք պատասխանել մի հարցի. երբևէ կպատկերացնեի՞ք, որ 21 դարի Հայաստանում հնարավոր կլինի նման մղձավանջ, որ իշխանության են գալու դեֆորմացված հոգեբանությամբ մարդիկ և հետևողականորեն աշխատելու են փչացնել երկիրն ու մարդկանց, լավ, ի՞նչ մեղք ենք գործել, որ չենք կարողանում քավել…

  10. Լևոն says:

    երկու հանգամանք ավելացնեմ.
    – Գորիսը մի բնակավայր ա, որի կենտորնում տեղակայված ա բանտ, բանտային մտածելակերպը և մթնոլորտը կա;
    – արդեն առնվազն երկրորդ դեպքն /հարսնաքար/ ենք տեսնում, որ բանակը և օլիգարխիան բախվում են, ինչ որ իրական տնտեսական բան կիսելու բան ունեն, թե գաղափարական ա?

  11. sergik says:

    իշխանությունն ու իրեն սպասարկող լրատվամիջոցները ինչու չեն ցուցադրում առգրաված զինամթերքը, ոնց որ Սասուն Միքաելյանի ժամանակ էին հեռուստատեսությամբ ցույց տալիս, 19 տարեկանը հո պատերազմին չի մասնակցել , ինչու մի դեպքում 8 տարի տվեցին մյուսի դեպքում անգամ քրեական գործ չեն հարուցում, թեկուզ միայն ապօրինի զենք կրելու համար….

  12. sergik says:

    Թամքել խոզին դեռևս չի նշանակում նրան նժույգ դարձնել/Հայլեր
    հենց կարդացի էս տողերը միանգամից մտքիս մեր պատգամավորներն ու օլիգարխները եկան…

  13. ditord says:

    Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ- ին

    Ո՞չինչ, որ գոյություն ունի ՜՜Անմեղսունակության Կանխավարկած՜՜ կոչեցյալ սկզբունքը: Այդ ո՞ր օրվանից սկսած պետական բարձր պաշտոնյայի մասին գրելիս օգտագործում ես մականուն:
    Մենք էլ գիտենք, որ դու գրանտածիծ ես, բայց քանի դեռ չկա դատարանի որոշումը և առաջնորդվելով անմեղսունակության կանխավարկածով չենք ասում որ դու դավաճան ես և կատարում ես քո ամերիկյան տերերի հրանանները:

    Կարծես թ՞է Մարզպետն էր գիշերվա կեսին գնացել Բուդաղյանների տան մոտ կրակահերթ արձակել, հարցեր կան ուղղելու հենց Մարզպետի գիշերային ԶԻՆՎԱԾ այցելուններին:
    Զենքի առումով – պետք չէ այդպիսի վայնասուն բարձրացնել, Սահմանամերձ բնակավայրերի յուրաքանչյուր չափահաս բնակիչ ծառայությունից պետք է զորացրվի իրեն ամրագրված ինքնաձիգով ( полный боекомплект ) և առաջին կանչով ներկայանա համապատասխան հավաքագրման վայր:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հրաշալի մեկնաբանություն է: 1/ Ինձ թվում է, դավաճանը հենց նրանք են, ովքեր Սյունիքում ստեղծել են չպատժված սպանությունների, բռնաբարությունների, ծեծերի, վախի մթնոլորոտ, 2/ Բուդաղյաններից մեկին հնարավոր չէ որեւէ հարց ուղղել՝ ձերոնք նրան սպանել են, 3/ Գորիսում բոլոր զորացրված մարդիկ ունեն ինքնաձի՞գ՝ դա շատ արժեքավոր տեղեկություն է: Հետաքրքիր է՝ Սահմանադրություն կամ օրենքի ո՞ր հոդվածով:

    • David says:

      Հարգելի դիտորդ, ազգի դավաճանները նրանք են, որոնք արհամարում են պետության օրենքները ու սարսափի մեջ են պահում մյուսներին:
      Իսկ ինչ մնում է ոչ զինվորականների կորմից զենք պահելը, պարզ է , որ մի օր պիտի կրակեր:

    • Ruben says:

      Մարզպետը պետք է վայնասուն բարձրացներ, երբ ամերիկա-ռուսա-հայ խաբեպաները իրականացնում էին արդյունաբերական օբյեկտների քողարկված վաճառք (скрытая продажа):
      Մարզպետը պետք է վայնասուն բարձրացներ, որ ընդունվեր օրենք՝. “Սահմանամերձ բնակավայրերի յուրաքանչյուր չափահաս բնակիչ ծառայությունից պետք է զորացրվի իրեն ամրագրված ինքնաձիգով ( полный боекомплект ) և առաջին կանչով ներկայանա համապատասխան հավաքագրման վայր:”
      Ու՞մ հետ է սահմանամերձ Գորիսը՝ Լեռնային Ղարաբաղի՞, թե՞ Ադրբեջանի:

  14. ditord says:

    Ներեղություն- ոչ թէ անմեղսունակության այլ ՜՜անմեղության կանխավարկած՜՜:

  15. sergik says:

    ոչ թե արժեքավոր, այլ հայտարարություն հանցագործության մասին, հետաքրքիր է Վովա Գասպարյանը թերթեր կարդում է, կարողա մի հատել զինաթափման օպերացիա Գորիսում անի….ditord ջան դուել շատ լավ գիտես որ քո Լիցկան ինչքանել շեշտեն պատերազմին մասնակցել է Մոնթեի կամ ուրիշների եղունգը չարժեր….նրա համար պատերազմն ու թալանի վայրը նույն արժեքն են ունեցել…համել վայ ինձ ու իմ ազգին , որ Լիցկան պիտի մեզ պաշտպանի….

  16. Spartak says:

    Վովա Գասպարյանի լռությունն անչափ զարմանալի է:Գյումրի մի քանի անգամ գնաց, վերջնագրով մեկնաբանություններ արեց,նույնիսկ այնպիսի տոնով ասաց,թե կլաններին վերջ, որ մի պահ կարծեցի գրպանումս պարսատիկ գտնի՝ պրծում չեմ ունենա:Հո խոսելով չի՞…

  17. Maxim says:

    Արամ Աբրահամյանը,՝ ինչպես չունի իմ պաշտպան կանգնելու կարիքը, այնպես և ditord -ի կողմից
    ստոր, գավառական մտածողությամբ, անվողնաշարավորների քննադատությունների կարիքը:
    Յուրաքանչյուր կիրթ և զարգացած հասարակություն կերազեր ևս մեկ անձով ավել ունենալ,՝ նման
    բարձր արժանիքներով անձնավորության, ով իր գլխավոր գործին,՝ ազգին բարձր արվեստ
    ուսուցանելով, փորձելով ետ կանգնեցնել՝ վարակի մնան տարածվող՝ ոռնոցներից ու թաղի խուժան ծնող ու դաստիարակող սերիալ կոչվող ապուշություններից, նաև ձգտում է բարոյական նորմերը
    բացատրել համամարդկային արժեքների տեսակետից,՝ ընդեմ հետամնաց, անկիրթ, անտաշ, թաղի
    խուժանի ջանքերով վերարտադրվողների: Մեր երկիրը այսօր գտնվում է,՝ ստրկամիտ, ստորաքարշ,
    անառակաբարո մարդամման հրեշների ձեռքին, որից ազատվելը համազգային խնդիր է: Հարկավոր է
    համախմբվել առողջ գաղափարի շուրջ, ընդունակ լինել համեմատությունների կարգով,՝ գտնել ճիշտը
    ոչ թե կիսագողական թափթփուկների տեսակետից, այլ մարդկանց՝ ովքեր համամարդկային արժեքների կերտողն են, պաշտպանը, և այդ արժեքների կրողը:

  18. Aram says:

    Կա° գրազ եկող, որ Լիսկաեվիչը Տիգրան Առաքելյանից քիչ ա նստելու, ոնց որ Վարդանիկովիչը:
    Սպանության համար անմիջական մեղավոր է Ս. Սարգսյանը: Եթե կնոջը ծեծելու համար Լիսկան մի 6 ամիս նստած լիներ, Բուդաղյանը հիմա տանը կլիներ:
    Հ. Գ. Տպավորություն կա, որ Ս. Սարգսյանին մանկապատանեկան ու երիտասարդության տարիներին խառոշիները շատ են նեղել, թոշակն են ձեռից խլել, պապիրոսի են ուղարկել, թե չէ որտեղից էտքն վախ ու հարգանք հանցագործների նկատմամբ:

  19. sergik says:

    Ես, որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ հեռուստատեսությամբ ցուցադրել զենքերի առգրավման կադրերը, ինչպես Սասուն Միքաելյանի դեպքում, քանի որ քննարկումներում փորձում են խոսել իրավական տերմիններով՝ անմեղության կանխավարկածի տեսքով, ես էլ իմ հերթին ուզում եմ առաջ քաշել մեկ այլ սկզբունք օրենքի առաջ բոլորը հավասար են՚՚՚՚՚՚…..

  20. harut says:

    Անգամ մը եւս ցոյց կու տանք թէ Իստամպուլի՜Անկարայի՜Իզմիրի ցուցարարներէն շատ բան ունինք սորվելու։ Ամոթ մեզի։

  21. Spartak says:

    Ամոթ Ձեզ, որ հեռվից /երևի/, հետևելով Հայաստանում կատարվող իրադարձություններին, նախանձով եք նայում բազմամիլիոնանոց պետությունների ժողովրդական զանգվածների պոռթկումներին:Ի՞նչ եք ուզում մեր 2,5 միլիոնանոց ժողովրդից: Չավարտված պատերազմի ու շրջափակման մեջ գտնվող հայաստանցուն ներքին բախումների եք ուղղորդո՞ւմ:Մարտի մեկին ոտքի կանգնեցինք / ես էլ՝ նրանց հետ /, տեսա՞ ք ինչ եղավ: Այնպես որ ամոթանք չպետք է տալ: Ամոթ նրանց, ովքեր ժողովրդին այս օրը գցեցին, ամոթ նրանց, ովքեր ժողովրդին, սին խոստումներ տալով, ոտքի են հանում ու տուն փախչում: Մենք զոհեր չենք ուզում, առանց այն էլ շատ ենք տվել:

  22. Maxim says:

    harut-ի ասածը՝ հասկանալ է պետք, այլ ոչ թե՛ անցնել հարձակման, ձևանալով հայրենասեր:
    Յուրաքանչյուրս կարող ենք համացանցում ներկայանալ որպես՝ Ալեքսանդր Մակեդոնացի, և անվերջ
    ամոթանքներ տալ իշխող հանցախմբին, որից ոչինչ չի փոխվի, քանի որ նրանք՝ անամոք են, ագահ են, ոճռագործ են, ……… և այլն: Այսօր հարկավոր է համախմբվել մի գաղափարի շուրջ, որի կորիզը՝
    կազմում են մարդիք, որոնք իրենց ապրած կյանքով արդեն հազարապատիկ ապացուցել են իրենց
    նվիրվածությունը՝ ազգին, երկրին, հայրենիքին: Այն գաղափարը՝ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ է: Միացեք
    մեզ, և միասին կհամալրենք այդ ազնիվ և հայրենանվեր մարդկանց շարքերը:

  23. harut says:

    Հարցը երկու կամ ութսուն միլիոն ըլլալը չէ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆի տղաքն ալ այդ երկու միլիոնին մաս կը կազմեն` ուրեմն իմ կոչը այն է որ երկու միլիոնի մէջ ալ կարելի է առողջ գաղափարախօսութիւն ունենալ եւ հետապնդել։ Հեռուներէն սուր շողացնող անձ մը չեմ՜։ եղած եմ Մոնթէի ընկերներու խումբին մէջ եւ կը մնամ նոյն դիրքի վրայ առանց Երեւան կամ Ստեփանակերտ ծնած ըլլալու։ Շատ պիտի խնդրէի որ Հայրենիք – Սփիւռք երկուութիւնը խնդրոյ առարկայ չդարձնել-նոյն ազգի տարբեր մշակոյթով սնած սերունդ ենք զիրար ամբողջացնող ես մեծ յարգանք ունիմ այն անձերու հանդէպ որ շատ դժուարին պայմաններու մէջ հայրենի հողին վրայ ամէն կերպ կը պայքարին յանուն ազգային եւ մարդկային իրաւունքներու պաշտպանութեան եւ նաեւ ամէն անոնց որ սփիւռքի մէջ նոյնը կը կատարեն իրենց կարելիութեան սահմաններուն մէջ։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930