Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ ցավ ապրել, ցավակցություն հայտնել այն զոհի կապակցությամբ, որ տեղի է ունեցել»

Հունիս 04,2013 13:33

Ի՞նչ է սպառնում Տիգրան Սարգսյանին, եթե հրապարակումը ճիշտ լինի: Այսօր խորհրդարանում լրագրողներն այս հարցն ուղղեցին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Նախարարը նախ խնդրեց հստակեցնել, թե ի՞նչ հրապարակման մասին է խոսքը: Հետո, երբ լրագրողները հստակեցրին, որ «Հետք»-ը հրապարակում էր ունեցել այն մասին, որ վարչապետն օֆշորային գոտում գրանցված ընկերություններից մեկի բաժնետեր է, նաեւ օֆշորային գոտիներում հաշվեհամարներ ունենալու մեջ, նախարարը ասաց. «Շատ լավ, նույն մամուլից տեղեկացանք, որ վարչապետը դիմել է դատախազություն, որպեսզի պարզաբանումներ տան: Կարծում եմ՝ ամենալավ պատասխանը դա կլինի, որ պարզաբանումներ կլինեն, պատասխան կտան»:

Իր`Արամ Հարությունյանի կարծիքն այս ամենի մասին հետեւյալն է. «Բացարձակապես չեմ հավատում նման հերյուրանքներին: Կա խնդիր, համապատասխան գործընթաց է գնում, և բոլորդ պատասխանը կստանք, և հանրությունը նույնպես սպառիչ պատասխան կստանա: Իմ անձնական կարծիքով՝ դրանք հերյուրանքներ են, և ես չեմ հավատում նման հերյուրանքներին: Բայց որպեսզի անկողմնակալ լինենք, պարզաբանումներ կստանաք գործընթացից հետո»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ի՞նչ է մտածում Արամ Հարությունյանը Սյունիքի մարզպետի տան մոտ հնչած կրակոցների, սպանվածի եւ ընդհանրապես Սյունիքի մարզպետի շուրջ զարգացող իրադարձությունների մասին: «Թույլ տվեք մեկնաբանություններ չտալ այս առումով, որովհետև ես ինքս չեմ տիրապետում այդ իրավիճակին: Հարուցվել է քրեական գործ, գնում է քննություն, չեմ կարող ենթադրաբար պատասխանել այդ հարցին: Բնականաբար, որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ ցավ ապրել, ցավակցություն հայտնել այն զոհի կապակցությամբ, որ տեղի է ունեցել: Որ զոհեր չլինեն, առաջարկում եմ, որ լինի համաչափ քննություն, և մեղավորները պատասխան տան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930