Քրեագետ Սերգեյ Գալոյանը քրեական հեղինակություն Դեդ Հասանի հետ հայկական սերիալ է դիտել: Այսօր «Հենարան» ակումբում նա պատմեց, թե ինչպես է Դեդ Հասանն արձագանքել սերիալին:
«Երկու օր նայեցինք Հայաստանում: Ես ասացի՝ մի հատ նայի, որովհետեւ քո կարծիքն ինձ հետաքրքիր է: Թեեւ իմ ընկերներն են երբեմն սցենարները գրում, բայց ստիպված բացատրում էի: Երկու սերիա էինք նայել, նայեց ու հարցրեց՝ էս մե՞նք ենք: Պատասխանեցի՝ Հայաստանի հեռուստադիտողը ձեզ սենց ա պատկերացնում: Ասաց՝ էս աստիճանի դեբիլ ե՞նք, աննորմա՞լ, մարդասպան ու չարագո՞րծ ենք: Ինչքան վատ բան կա մարդու մեջ, բերել մտցրել են էս գողական կերպարի մեջ: Նրանք սենց չեն»,- պատմեց պարոն Գալոյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ