Քիչ առաջ դեղորայքի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող «Կուրացիո» ընկերությանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանեց 10 մլն դրամով՝ գերիշխող դիրքի չարաշահման համար: Հանձնաժողովին դիմել էր դեղորայք ներկրող «Բեյբի սիմ» ընկերությունը եւ տեղեկացրել, որ «Կուրացիո» ընկերությունը խոչընդոտում է իրենց գործունեությունը, թույլ չի տալիս մասնակցել դեղորայքի մատակարարման մի շարք մրցույթների, ինչի հիման վրա էլ հանձնաժողովը վարույթ է սկսել եւ տուգանել:
Հանձնաժողովը տուգանեց նաեւ «Rich computers» խանութ սրահը աներկայացնող «ԷյՋիԹի էլեկտրոնիքս» ընկերությանը: Տուգանքը կազմում է նախորդ տարվա հասույթի 1%-ը: Ըստ հանձնաժողովի՝ այս ընկերությունը անբարեխիղճ մրցակցություն է դրսեւորել եւ գովազդով մոլորեցրել սպառողներին:
Հանձնաժողովը «Հայջրմուղկոյուղուն»՝ «Ապակեմեկուսիչ» ընկերությանը անհիմն ջրազրկելու համար խիստ նախազգուշացում տվեց, որպեսզի նման բաներ այլեւս չկրկնվեն, բացի այդ հանձնաժողովն արդեն որոշում էր կայացրել եւ «Հայջրմուղկոյուղուն» պարտավորեցվեց վերականգնել ընկերության ջրամատակարարումը եւ տեղադրել նոր հաշվիչ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև
Մանրամասները՝ քիչ ուշ