Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունեցի պատգամավորը`ապարանցի պատգամավորին. «Դուք գետից բռնեք ձուկ կերեք, Լյովա ջան»

Հունիս 04,2013 13:09

Այսօր խորհրդարանում 2012թ բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Վահագն Մախսուդյանը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանից հետաքրքրվեց` միջոցներ ձեռնարկվո՞ւմ են գոնե երկուսից երեք տարի Սևանա լճից ձկնորսությունն արգելելու ուղղությամբ: Պատգամավորն ասաց, որ տեղեկություններ կան, որ սիգը ամենուր ազատ վաճառքի է: Բնապահպանության նախարարն ասաց որ, այո, իրենք ցանկություն ունեն արգելանքներ սահմանելու` պաշտոնապես հայտարարելով, որ յոթ տարի արդյունաբերական որսի թույլտվություն չկա: «Ձկների մասին բավականին էլ ինֆորմացիա ունեք»,- հումորով հեգնեց նախարարը եւ ասաց, որ բոլոր այն պնդումներին, որ ձկնագողության ուղղությամբ այս տարիներին աշխատանք չի կատարվել, ճիշտ չեն: «Ունենք բացթողումներ, բայց մեր այս տարիների աշխատանքը լուրջ արդյունք է տվել: Սիգն էնդեմիկ տեսակ չէ և ներառված չէ Կարմիր գրքում, բայց դա չի նշանակում, որ նրա որսն արգելված չէ»,- ասաց Արամ Հարությունյանը: Վերջինս հայտարարեց, որ ձկնագողության դեպքեր կան, ինչը կանխելու համար անհրաժեշտ է իրականացնել նաև տեսչական սահմանափակումներ: Նա նշեց, որ օրենքները, քրեական պատասխանատվությունը պետք է խստացնել` բացարձակ արդյունքի հասնելու համար: Նախարարը գտնում է, որ պետք է փոխվի նաև Սևանի տարածաշրջանի բնակիչների հոգեբանությունը: Արամ Հարությունյանը տեղեկացրեց, որ Սևանա լճում իրականացվելու է նաև ցանցային ձկնարդյունաբերության ծրագիր, որով կկարգավորվի նաև աշխատատեղերի հարցը:

«Ինքն ուզում ա ամեն ինչ անի, որ միայն մարտունեցիք ձուկ ուտեն»,-նախարարի արդարացումների ավարտից հետո նկատի ունենալով իր գործընկերոջն հումոր արեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը: «Դուք գետից բռնեք ձուկ կերեք, Լյովա ջան»,- գործընկերոջը խորհուրդ տվեց Վահագն Մախսուդյանը:
Նախարար Հարությունյանն էլ ասաց, որ իրենք պատրաստ ենք տեղին եւ մասնագիտական քննադատություն լսելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930