Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե որևէ առաջադրանքի մեջ խնդիր եղավ, ապա մասնագիտական քննարկման ընթացքում կլուծվի հօգուտ դիմորդի». Ա. Աշոտյան

Հունիս 04,2013 13:06

Հանրապետության 36 քննակենտրոնում այսօր «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննություն է հանձնում 8 975 դիմորդ: Երևանի թիվ 189 ավագ դպրոցի քննական կենտրոնի ղեկավար Լուսինե Ասլանյանի փոխանցմամբ` նախատեսված 276 դիմորդից այսօր առավոտյան ներկայացել էր 261-ը:

«Ունենք նաև մեկ դիմորդ, ով տեսողության հետ կապված խնդիրներ ունի, նրան կցվել է տիֆլո մանկավարժ` ԳԹԿ –ի թույլտվությամբ»:

Վերջինիս խոսքով` մանկավարժը առարկայի մասնագետ չի հանդիսանում, միայն օգնում է դիմորդին կարդալ թեստը:
Վաղ առավոտյան նույն քննական կենտրոն այցելեց նաև ՀՀ գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը: Առաջնահերթ մոտեցավ տեսողական խնդիր ունեցող դիմորդին և վստահությունը հայտնեց, որ վերջինս լավ կհանձնի քննությունը, ապա անցավ քննակենտրոնի բոլոր երեք սենյակներով և հորդորեց չհուզվել ու հանգիստ հանձնել քննությունը:

Նախարարն անդրադառնալով շտեմարանի շուրջ առաջացած մասնագիտական վեճերին, ասաց, որ այս քննության ընթացքում չեն լինելու «անակնկալներ».«Քննական թեստերի հեղինակները մեզ հավաստիացրել են, որ չեն լինելու ծուղակային հարցադրումներ, չեն լինելու կրկնակի հարցադրումներով պատասխաններ, չեն լինելու ծրագրից դուրս հարցեր: Եթե որևէ առաջադրանքի մեջ այդպես չեղավ, ապա կանցկացվի մասնագիտական քննարկում տվյալ հարցի կամ հարցերի շուրջ և եթե մասնագետներն իսկապես համարեն, որ այո, այստեղ սխալ որևէ բան կա, ապա լուծումը կտրվի հօգուտ դիմորդի»,-ընդգծեց Աշոտյանը:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը նշեց, որ ցուցակները 5-րդ օրը կախվում են քննակենտրոնում և ցանկացած ծնող կամ դիմորդ կարող է բողոքարկել մեկ օրվա ընթացքում: Ինչ վերաբերում է ռուսաց լեզվի միասնական քննությանը, ապա Մելիքյանն ասաց, որ քննությանը հայտագրվել է 1246 դիմորդ, որից 70-ը չեն մասնակցել: «Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ թեստը բավականին հաջողված է, եղել է երկու 20 միավոր, միջին միավորը 11-ը, իսկ կտրվողների թիվը կազմել է հայտագրված դիմորդների 15%-ը»:

Թե’ Աշոտյանը, և թե’ Մելիքյանը հավաստիացրին, որ Ռուսաց լեզվի քննության հետ կապված որևէ բողոք չեն ստացել.«Ոչ մի բողոք, ոչ մի նամակ չենք ստացել, ինչը խոսում է թեստի չափանիշների մասին»,-ասաց Աշոտյանը:

Հիշեցնենք, որ հաջորդ միասնական քննությունները տեղի կունենան հունիսի 7-ին՝ «Կենսաբանություն» «, «Ընդհանուր պատմություն», «Աշխարհագրություն» առարկաներից:

 Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930