Լրահոս
Օրվա լրահոսը

Կասի՞ ոստիկանապետը`«Արա դուք մարզպետ ե՞ք, թե`գողական»

Հունիս 04,2013 12:32

ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն այն կարծիքների հետ համամիտ չէ, որ Գյումրին կրիմինալ քաղաք է. «Բնականաբար հանրապետության բոլոր մարզերում էլ նմանատիպ դեպքեր լինում են, ցավալի է, որ նման դեպքեր լինում, մանավանդ մահվան ելքով: Վերագրել, թե Սյունիքի կրիմինալ կամ Շիրակը կրիմինալ մարզ է,անընդունելի է, դեպքեր է, լինում են, նման հայտարարություններ անելու դեպքում պետք են կոնկերտ վիճակագրական տվյալներ»:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հարց հնչեց`ոստիկանապետի սկսած կլանների դեմ պայքարն արդյոնավետ կլինի՞: պատգամավորն ասաց.  «Դիմեք ոստիկանապետին»: Հարցրեցին՝ բայց կլաններ կա՞ն: «Չգիտեմ»,- ասաց պատգամավորը, շարունակելով, որ Գյումրիում մթնոլորտի խնդիր չկա, կյանքը նորմալ շարունակվում է, բացարձակ ոչ մի խնդիր չկա:

«Դեպքեր է, որ ստացվում է: Էս պահի դրությամբ որակել, որ հանրապետությունում կա ինչ-որ ձեւավորված բաներ, դա էդպես չէ: Ուղղակի դեպքեր է, որ լինում է»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը` անդրադառնալով նախ Գյումրիում, ապա Սյունիքում հնչած կրակոցներին, որոնք ուղեկցվեցին մահվան դեպքերով:

Լրագրողները հետաքրքրվեցին`մի քիչ շատ չե՞ն զուգադիպություններոն ու պատահականությունները, ինչի արդյունքում կրակոցներ են հնչում, մարդիկ են մահանում: «Դա բնականաբար, անընդունելի է իմ կողմից: Դա յուրաքանչյուր խելամիտ մարդու համար էլ անընդունելի է»:

Հարցին`զուգադիպությո՞ւն է, որ միշտ նույն մարդիկ են հայտնվում նման իրադարձությունների կենտրոնում. Ասենք, Գյումրիում Վարդան Ղուկասյանը, Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում: «Կոնկրետ անուններ չշեշտենք: չեմ կարող էդպես ասել, բայց լինում են դեպքեր, որտեղ կրկնվում է, հանգամանքներին էլ պետք է նայել, պետք է հաշվի առնենք`ի՞նչ հանգամանքներում են այդ դեպքերը տեղի ունենում, կոնկրետ ո՞ր կողմն է մեղավոր, ի՞նչն է հստակ պատճառը: Սյունիքի վերաբերյալ չեմ կարող շատ բան ասել: Կոնկրետ Գյումրիի դեպքերի հետ կապված իմ անունը նաեւ շրջանառվեց, որը, ես բացարձակապես կապ չունեի: Ես բացարձակապես մեղք չունեի ու մեր կողմից ոչ մի գործողություն, ոչ մի քայլ չի եղել ու ոնց ասում են, թացը չորի հետ վառվեց, էդ ամեն ինչը ներկայացվեց կլաններ, երկու թիմ, որը որ անհասկանալի է: Մեկ զոհ իմ թիմակիցների կողմից, մեկ վիրավոր, մեկ անչափահաս կալանքի տակ եւ այս պարագայում ոչ մի գործողություն մեր կողմից չի եղել, բայց ամեն ինչը վերածվեց, վերաորակավորվեց, որ երկու կլան էս են անում, էն են անում»,- ասաց Մարտուն Գրիգորյանը` հորդորելով որ լրագրողները ճիշտ արձագանքեին այդ դեպքերին, մատնանշեին հստակ մեղավորներին եւ ոչ թե «շոու սարքեին»:

Հիմա ոստիկանապետի ռիսկը կբավարարի՞ ասել`«Արա դուք մարզպետ ե՞ք, թե`գողական», հարցին, պատգամավորն ասաց. «Էդ հարցի պատասխանը ավելի ճիշտ կստանաք ոստիկանապետից: Ինչ մնում է ոստիկանապետի ասածին`գողական ե՞ք, թե պատգամավոր, էդ հարցի պատասխանն էլ ոստիկանապետը տվել է»: Մարտուն Գրիգորյանը հրաժարվեց իր կարծիքը հայտնել, թե այնուհանդերձ ո՞ւմ էր վերաբերվում ոստիկանապետի ասածը`հիշեցնելով, որ իր հայտարարության մեջ ոստիկանապետը նշել էր, որ Մարտուն Գրիգորյանին չէր վերաբերվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930