Այսօր «Հայելի» ակումբում Վահան Արծրունին անդրադարձավ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին. Գորիսում եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հնչած կրակոցներին, դրանց հետեւանքներին:
«Արժեքների անկումը ընդհանրական է, ի վերջո կարելի է բնակչությանը հասցնել նրան, որ հրաժարվի կառավարությունից, ապա պետականությունից: Մինչեւ ե՞րբ մենք պետք է լռենք, երբ հանցագործություն է տեղի ունենում, որտե՞ղ է այդ սահմանը: Սա բարդագույն խնդիր է, որը մեր հայրենակիցների հսկայական զանգված լուծում է շատ պարզ` ճամպրուկները հավաքելով, այսինքն հնարավորինս ուզում է շուտ պրծնել այս երկրից»,- նշեց Արծրունին, շարունակելով, թե կառավարելու համար շատ բան է պետք, որպեսզի երկիրը երկիր դառնա, այսինքն խելք, թիմ…
«Այս երկիրը երբեք չի կառավարվել, ոչ Լեւոնի, ոչ էլ Քոչարյանի օրոք: Իսկ այն, ինչ տալիս է այս իշխանությունը՝ չալաղաջից սկսած, իր մասնաբաժինը հանքարդյունաբերության մեջ, իրավիճակը սա պետք է լինի: Մեզ մոտ կառավարական ճգնաժամ է, իշխանությունըը միայն կարող է իշխել, նրանք մարդկային ռեսուրսի, բարոյականւթյան ու այլ կորոստների հաշվին են պահում իշխանությունը»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ