Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Թող Սուրեն Խաչատրյանին տանեն բանտում քնեցնեն» (Տեսանյութ)

Հունիս 04,2013 12:07

Այսօր «Հայելի» ակումբում Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը խոսեց Գորիսում տեղի ունեցած սպանության եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի ունեցած կրակոցների մասին: Նրա խոսքով`«Կրիմինալ ամեն տեղ կա, եւ երբ մենք մեզ համար հենարան ընտրում ենք կրիմինալը, ապա ամեն ինչ էլ կլինի: Ընդհանուր մթնոլորտը կրիմինալ է եւ դա կարող է եւ ռազմական ակադեմիայում լինել, եւ մանկապարտեզում, ու բոլորի համար էլ պարզ էր, որ Գորիսում վերջը դա էր լինելու: Կա շատ պարզ տրամաբանություն, ասում եմ որպես թատրոնի ռեժիոսոր, եթե իմ բեմադրած ներկայացումից հանդիսատեսը դուրս է գալիս` ուրեմն ես վատ ռեժիսոր եմ»:

Բաբայանի խոսքով` Հայաստանում սկսել է հանքերի մեծ առեւտուր եւ քանի որ ուրիշ բան չունենք ծախելու, մնացել է հողը, ապա իշխանավորները հանքերի համար պատրաստ են իրար կոկորդ կրծել եւ մարդ սպանել:

Անդրադառնալով Սուրեն Խաչատրյանին, Բաբայանն ասաց «Ինչ որ ծաղրածու դարձել է մարզպետ ու շարունակում է ւհայտարարություններ անել, ասելով երանի թե քնած չլինեի… Ի դեպ, ծաղրածուն պարտադիր չէ, որ ուրախացնի, նույնիսկ նրա տեքստը, այդ խոսքերի վրա ջանք չէին թափել գրելուց, ոնց որ Ռուբեն Հայրապետյանի պարագայում էր, նրա տեքստը մի քիչ ավելի գրագետ էր գրված: Պիտի աշխատի օրենքը, հանցագործը պիտի նստի բանտում, եթե նույնիսկ ամենափոքր հանցանքն է կատարել: Թող Սուրիկ Խաչատրյանը գնա բանտում քնի, թող նրան տանեն քնեցնեն մինչեւ գործը ավարտեն: Եթե նորմալ երկիր լինի, նորմալ պրոցես լինի, ոչ պետք է նախագահին դիմել, ոչ էլ վարչապետին, պետք է հենց այսօր նրան ձերբակալել, որովհետեւ բոլոր դեպքերում իր տարածքում է դա տեղի ունեցել, իր հարազատ որդին է դա արել, իր տանն են զենք հայտնաբերել:Իսկ եթե սա չի արվում, արդեն ես կասկածում եմ, որ արդարություն կլինի, ինչքան էլ, որ ասեն քննչական մարմիններն են զբաղվում եւ այլն: Քննչական մարմին արեք ձեր առաջին գործը, ձերբակալեք, որովհետեւ որպես մարզպետ եթե նույնիսկ հիմա նա քնած է՝ միեւնույն է իրավունք ունի ազդելու քննչական պրոցեսի վրա, ուրեմն թող գնա բանտում քնի, իսկ եթե նրան չեն քնացնում բանտում ուրեմն փորձում են պլստացնել, առավել եւս այդ տեսակ այլանդակ տեքստով, որը պատիվ չի բերում այքան հարուստ գրականություն ունեցող ժողովրդին»,- ասում է Բաբայանը ու հորդորում՝ նայել Սուրիկ Խաչատրյանի դեմքին: «Նայեք այնտեղ չեք կարող մի կարգին բառ գտնել, բայց մարդու դեմքին ամեն ինչ գրված է լինում…»:

Բաբայանը գտնում է, որ մենք սովորել են այս իրավիճակներին, ինչպես որ «Հարսնաքարի» պարագայում էր, հիմա էլ` մի տեսակ հարմարվել ենք. «Այն ժամանակ ես չզարմացա ու ասացի որ դեպքը կրկնվելու է ու ոչ մեկն ինձ չընդդիմացավ, եւ դեպքը կրկնվեց»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930