Լրահոս
Օրվա լրահոսը

Զինդատախազը՝ միջադեպին Սյունիքի մարզպետի առնչության մասին

Հունիս 04,2013 11:57

Հատված ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի հարցազրույցից:

Տեղեկություններ կան, որ միջադեպի ամբողջ ընթացքը Ս. Խաչատրյանի առանձնատան անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, դրանք գործում առկա են։ Խնդրում եմ նշել նաեւ, թե կոնկրետ ինչ ապացույցներ ունեք՝ գործի հետ կապված։

– Մենք ունենք բազմաթիվ ապացույցներ, որոնց հիման վրա անձանց նկատմամբ հարուցել եւ հարուցում ենք քրեական հետապնդում։

Իսկ Ձեր նշած այդ բազմաթիվ ապացույցներում կա՞ն այնպիսիք, որոնք փաստում են, որ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը եւս մասնակցել է միջադեպին ու կրակել մասնակիցներին։

– Նախ՝ այդպիսի բան չկա, երկրորդն էլ՝ ես արդեն ասացի՝ ապացույցներ ունենք այնքան, որքան որ հիմնավորում է կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հնարավորությունը։ Այնպիսի ապացուցողական բազա, որը ձեռք կբերվի հետագայում, ու որը հնարավորություն կտա այլ անձանց նկատմամբ եւս հարուցել քրեական հետապնդում, վստա՛հ եղեք, որ ցանկացած անձ ենթարկվելու է քրեական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։

Շրջանառվող տեղեկությունները հակասական են, քանի որ նախ՝ Ս. Խաչատրյանը հայտարարեց, թե ինքը քնած է եղել ու տեղյակ չի եղել միջադեպից, իսկ ավելի ուշ հակառակը հավաստող տեղեկություններ սկսեցին շրջանառվել։ Որպես իրազեկ եւ իրավասու անձ՝ խնդրում եմ նշեք՝ ի վերջո, որքանով է մարզպետը միջադեպին առնչվում։

– Ես չգիտեմ, թե ինչ ինֆորմացիա է շրջանառվում եւ անընդհատ փոփոխվում, դրանք շահարկման արդյունքում են։ Այն ինֆորմացիան, որը մենք տվել ենք մեր հաղորդագրության մեջ, չի փոփոխվում։ Բոլոր այն հանգամանքները, որոնց վերաբերյալ մենք հաղորդագրություն ենք տարածել, փաստված են։ Որեւէ այլ հանգամանք, որը գործով ի հայտ կգա, կամ առայժմ դրա մասին տեղեկատվություն չկա, նշանակում է, որ բավարար հիմքեր չկան։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. tigran20053 says:

    Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործի նկատմամբ վերահսկողություն իրականացնող զինդատախազը վստահեցնում է, որ մարզպետը իր տան բակում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ դեպքի վայրում չի եղել։

    «Դա փաստ է։ Դա արձանագրված է ժապավենի վրա», – լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց զինդատախազ Գեւորգ Կոստանյանը։Հիմա լավ մտածեք,թե ինչ ժապավենի մասին է խոսքը….որը հնարավոր է եղել մարզպետարանի աշխատակիցները նայեին մի քանի ժամ,հետո հրապարակեին…Եթե պետք լիներ և հնարավոր է ժապավենի միջից որոշ բաներ հանեին…հետո տաին էս <> մարդուն,որ ինքն էլ նախաքննությունը հլը չսկսած հայտարարություն անի,որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր տան մոտ տեղի ունեցած սպանության ժամանակ դեպքի վայրում չի եղել(քնած է եղել ինչպես ինքն է ասում….)…«Դա փաստ է։ Դա արձանագրված է ժապավենի վրա»….քանի որ ժապավենի մեջ ինքը չի երևում…պատկերացնում եք, թե ինչ խելացի դատախազ է……Մեր շատ սիրելի դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը տվյալ պահի համար կասեր ԷՀԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷԷՅ..Հլը մեկը դրան հարց տար,թե ինքը իրավունք ունեցել է դեպքից մի քանի ժամ հետո հայտարարություն անի,Սուրիկ Խաչատրյանը դեպքի վայրում եղել է թե չի եղել….Երբ Բուդաղյան եզբայրներից մեկը արդեն սպանված է եղել իսկ մյուսը անգիտակից վիճակում եղել է հիվանդանոցում…..այսինքն ինքը ինչ իրավունքով,կամ ում հրամանով է արել այդ հայտարարությունը??????թող հիմա ինքը պատասխանի այս հարցերին……..

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930