Այսօր՝ մրցաշարի չորրորդ օրը, ռինգ մտնելու են Հայաստանի ազգային հավաքականի չորս անդամներ:
Ամենաբարդ խնդիրը ծառացած է, թերեւս, 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանի (նկարում) առջեւ, որը առաջին իսկ մենամարտում վիճակահանության քմահաճույքով հանդիպում է Ռուսաստանի ընտրանու առաջատարներից մեկի՝ հայ բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանի հետ: 60 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովի մրցակիցը գերմանացի Կաստրիոլ Սոպան է: Արամ Ավագյանը 56 կգ քաշային կարգում հանդիպելու է Անգլիայի ներկայացուցիչ Գամալ Յավալի հետ:
Եթե վերը նշված մեր բռնցքամարտիկները Բելառուսի մայրաքաղաքում պայքարն սկսում են այսօր, ապա 75 կգ քաշային Արման Հովիկյանն արդեն մեկ մարտ անցկացրել է եւ հաջորդ փուլ անցնելու համար ուժերը չափելու է հունգարացի Զոլթան Հարչայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ