Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Աբրահամյանը Սուրիկ Խաչատրյանին սովորեցրել է «որ դանակը պետք է աջ ձեռքով վերցնի»

Հունիս 04,2013 11:34
Suren abrahamyan

«Կոտրվի այն մարդու ձեռքը, ով Սուրեն Խաչատրյանին մարզպետ նշանակեց»,- 1in.am կայքի հետ զրույցում այսպես է արտահայտվել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ, ՆԳ նախկին նախարար, գեներալ Սուրեն Աբրահամյանը:

Ասում եք՝ «կոտրվի նրան մարզպետ նշանակողի ձեռքը», բայց նրա առաջխաղացմանը Դուք էլ եք նպաստել, այնպես չէ՞։ Դուք Ձեր մեղքն այս հարցում չե՞ք ընդունում։

– Որ նրան «սառոչկա» հագնե՞լ եմ սովորեցրել։ Որ դանակը պետք է աջ ձեռքով վերցնի, պատառաքաղը՝ ձախ ձեռքո՞վ։ Դա՞ էր իմ մեղքը։

Չգիտեմ, նա ի վերջո նաեւ Ձեր աջակցությամբ է «աճել»։

– Դա ուրիշ ժամանակ էր։ Այդ ժամանակ կռվող մարդու գործոնը, ֆենոմենն ուրիշ էր։ Շատ նուրբ պահեր կային։ Պատերազմ էր, դիպլոմ հարցնելու խնդիր չկար։ Այլ չափանիշներ գոյություն ունեին՝ հայրենիքը վտանգված էր։

Էդ իրավիճակներում մի քիչ ուրիշ էր։ Սարդկանց նեղացնել չէր կարելի, որովհետեւ ուրիշ խնդիրներ կային։ Երբ որ հաղթանակ եղավ, երկիրը խաղաղվեց, նոր դրանից այլ բարոյական նորմերի հաստատում տեղի ունեցավ։ Ի՞նչ անենք, որ կռված է։ Ինքը կլինի, ես կլինեմ։ Ես էլ եմ կռված, հո ես տենց լկտիություն չե՞մ անում։

– Եվ Դուք Լիսկային չե՞ք օգնել։

– Ոչ, ես բացարձակապես չեմ օգնել։ Երբ ինձ Երեւան էին բերում, ես իրերս էի կապում, ասեց՝ շեֆ, կարո՞ղ է նկատի ունենաս, որ ինձ թողնես քո տեղը։ Շուռ եկա, ասեցի՝ խելքդ հո չե՞ս գցել։ Հետո, այդ ժամանակ Վազգենը գնում էր Ղարաբաղ՝ ստուգայցի։ Սիսիանում հանդիպեցինք։ Սուրենն անտրամադիր

էր։ Մենք նստած՝ մի կտոր հաց էինք ուտում ծալապատիկ, Շաքիի ջրվեժի մոտ։ Մեկ էլ Վազգենն ասեց. «Սուրիկ, շեֆը քեզ էլի շշպռե՞լ ա»։ Ես էլ ասեցի՝ հա, պատկերացնո՞ւմ ես, խելքը լրիվ գցել է, ասում է՝ ուզում եմ Սյունիքի մարզպետ դառնալ։ Պուշկինի ոսկե ձկնիկի պատմությունն է։ Հիմա էլ ուզում է մարզպետ դառնալ։ Այդ պահին Վազգենն էնպես փռթկաց, որ խեղդվում էր։ Ասեց. «Լսի, դու մարզպետ կարող ես ակնկալես իմ աստված լինելու պարագայում»։ Լիսկան էլ շուռ եկավ ասեց. «Շեֆ ջան, դու արդեն աստված ես»։ Այդ մասին գրեցին թերթերը, եւ փակվեց այս թեման։ Հետո Քոչարյանը նշանակեց։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կգա ժամանակը, երբ այսպիսի հետաքրքիր պատմություններ կպատմեն,՝ այսօրվա ամենային հայոց
    շեֆի մասին, բայց չգիտես ինչու այսօր լռում են, թեպետ համոզված եմ, որ պատմելու շատ ավելի
    խայտաբղետ բաներ կա:

  2. ՀՄ says:

    «Սուրիկ, շեֆը քեզ էլի շշպռե՞լ ա» Տղեքով հաց էիք ուտում ու իրար հետ մեղմ զրուցում: Երկիրը բաժանելու մասին՞:
    Վայ այս ազգին եթե ընդիմադիրը դուք եք

  3. ՀՄ says:

    «Կոտրվի այն մարդու ձեռքը, ով Սուրեն Խաչատրյանին մարզպետ նշանակեց իսկ ով բերեց այդ ձեռքը:
    «Հետո Քոչարյանը նշանակեց։»:
    Հետաքրքիր է , տասնամյակներ հետո պատմության դասագրքերում ինչպես կմեկնաբանեն այն փաստը Թե՞ որտեղից եկավ այդ «բոբո» Քոչարյանը, որի մոտ ժառանգական իրավունքով վարչապետ էին աշխատում անմեղ / մեկը անկառավարելի, մյուսը անմեղսունակ / եղբայրները:
    Հետաքրքիր է բավական էր արդյոք լինել Սարգսյանների գերդաստանից եւ չունենալով փորձ համաձայնվել դառնալ վարչապետ, հետո խայտառակվելով դուս նետվելուց հետո դառնալ ըմբոստ հայրենասեր եւ քաղաքական գործիչ:«շեֆ, կարո՞ղ է նկատի ունենաս, որ ինձ թողնես քո տեղը»։ Նա գիտեր որ տեղը դուք էիք թողնում, դուք մարզպետի տեղ էիք թողնում, ձեր շեֆը նախագահի: Այսինքն ժողովուրդի կարծիք եւ ցանկություն չկար: Դե կռված տղերք էիք եւ դուք էիք որոշում: Մյուս կռված տղն էլ այլ որոշում ընդունեց:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930