Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանի պաշտոնավարումը համընկնում է օֆշորների հետ հարաբերությունների խորացման հետ

Հունիս 04,2013 11:24

Թե ինչպես է ՀՀ դատախազությունը պարզելու, թե ով է Կիպրոսում, այն է՝ օֆշորային գոտում ընկերություն գրանցել, ճիշտն ասած, այնքան էլ պարզ չէ։ Այնքան էլ պարզ չէ, թե ինչպես է ապահովվելու այն պարզելու գործընթացի հրապարակայնությունը՝ ինչ պատասխանեցին Կիպրոսի իրավապահները, ինչ փաստաթղթեր տվեցին մեր դատախազությանը…:

Մի բան պարզ է հաստատ՝ ՀՀ դատախազությունը հայտարարելու է, որ Տիգրան Սարգսյանն այդ օֆշորային ընկերության հետ ոչ մի կապ չունի, անկախ նրանից, թե որքան ճշմարտություն կա դրա մեջ։ Իսկ կասկածելու պատճառները քիչ չեն։

Ընդհանրապես Տիգրան Սարգսյանի պաշտոնավարումը համընկնում է օֆշորների հետ հարաբերությունների խորացման հետ։ 2006 թվականին, երբ նա դեռ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահն էր, օֆշորում գրանցված «Rhinoville Property Limited» ընկերությունը ԱՊՀ միջպետական բանկից 70 միլիոն դոլարի վարկ վերցրեց, դրանով գնեց «Նաիրիտի» բաժնետոմսերի 90 տոկոսը եւ դրանք գրավադրեց նույն միջպետական բանկում։ ՀՀ ԿԲ-ի հարաբերությունները Միջպետական բանկի հետ ուղղակի են ու անմիջական: ՀՀ ԿԲ-ն նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում չէր կարող չնկատել, որ տեղի է ունենում խիստ կասկածելի գործարք։ «

Նաիրիտի» հոշոտումը առանձնակի թափ հավաքեց այն ժամանակ, երբ Տիգրան Սարգսյանն արդեն վարչապետ էր։ Նույն «Հետք»-ը մանրամասն ներկայացրել էր, թե ինչպես են մի քանի օֆշորային ընկերություններ ուղղակի հոշոտել ու սնանկացրել «Նաիրիտը»։ Այն նույն «Նաիրիտը», որի տնօրենի տեղակալներից մեկը Տիգրան Սարգսյանի եղբայրն է՝ Աշոտ Սարգսյանը։ Վերջինիս տարեկան աշխատավարձը մոտ 45 միլիոն դրամ է։ Ասել, որ վարչապետի եղբայրը բոլորովին տեղյակ չէր, թե ինչպես են օֆշորային ընկերությունները սնանկացնում «Նաիրիտը», նշանակում է խիստ կասկածելի պնդում անել։

Շատ հետաքրքիր զուգադիպությամբ հատկապես Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք զգալիորեն մեծացան օֆշորային գոտիներից ՀՀ տնտեսության մեջ իրականացվող օտարերկրյա ներդրումները։ Ընդ որում, այդ ներդրումները սկսեցին ուղղվել հատկապես հանքարդյունաբերության ոլորտ։ Բոլորը գիտեն, որ դա իրականում հայկական կապիտալ է՝ հայ օլիգարխների եւ բարձրաստիճան պաշտոնյաների կապիտալը։ Այդ գումարները տարբեր ճանապարհներով ՀՀ-ից գնում են դուրս, նստում օֆշորային ընկերությունների հաշիվներին, ապա օտարերկրյա ներդրումների տեսքով գալիս Հայաստան։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կապ ունի դրա հետ, թե ոչ, ինչպիսին է այդ կապը, առայժմ անհայտ է։ Օֆշորների «հմայքն էլ» հենց այն է, որ այդ կապերը սովորաբար հնարավոր է լինում թաքցնել։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930