Բելառուսի մայրաքաղաքում ընթացող սիրողական բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց 40-րդ առաջնությունում հայաստանցի 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը մեկնարկային մենամարտում միավորներով պարտվեց Իռլանդիայի ներկայացուցիչ Մայքլ Գոնլանին:
Սա Հայաստանի ազգային հավաքականի երկրորդ կորուստն էր Եվրոպայի առաջնությունում: Մինչ այդ, պայքարից դուրս էր մնացել 64 կգ քաշային Արա Պուլուզյանը, որը հաջող հաղթահարել էր նախնական փուլի առաջին մենամարտը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ