Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրետակոծված տներին տերերին պետական աջակցությունն անարդար են բախշել

Հունիս 04,2013 11:13

2012թվականին պետական բյուջեից ֆինանսական աջակցություն է հատկացվել 1992-1994 թվականների ընթացքում ադրբեջանական հրետակոծությունից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում վնասված տների տերերին: Սահմանամերձ Ոսկեպարի բնակիչներն ասացին,որ 2012թ. գյուղի մի խումբ բնակիչների 200,400 եւ 800 հազարական դրամ պետական աջակցություն է տրվել: Գյուղացիների վկայությամբ՝ օգնության հատկացումը թափանցիկ չի արվել, աջակցությունն անարդար է բախշել, ավելի մեծ գումար են ստացել գյուղի այն բնակիչները, որոնց առանձնատները հրետակոծությունից համեմատաբար քիչ են տուժել:

Ոսկեպարի բնակիչ Իշխան Գեւորգյանը մեզ ասաց. «Օգնության գումարները տվել են այն մարդկանց, ում տներին գնդակ չի դիպել»:

Ոսկեպարցի Զավեն Պապյանը հայտարարեց. «Արկը երկրորդ հարկից ընկավ մեր տուն, տանս ավերածություններ էր արել, եկան նկարահանեցին, ոչ մի աջակցություն չեղավ, տանս մի կողմը փլվել էր, առաջին հարկի տակ սյուներ եմ խփել, որ տունս չփլվի»:

Հայկազ Ալավերդյան. « Ում տանը տանիքին 3 հատ շիֆեր է կոտրած, նրան գումար են տվել, իսկ ում տունը փլվել է՝ ոչ մի կոպեկ»:

Սերոժ Սեփխանյան. «Անասունս ծախել եմ , որ տունս նորոգեմ, իմ անունը հրետակոծությունից տուժածների մեջ չկա, գումարը տվել են նրանց, ում տներին պատրոն էլ չի կպել»:

Ոսկեպարի բնակիչ Սերժիկ Ալավերդյանն ասաց, որ իր տունը մեծ չափով տուժել է ռմբակոծությունից, սակայն իրեն ընդամենը 200 հազար դրամ օգնություն է տրվել:

Նշենք, որ Տավուշի մարզպետարանի կայքի « Իրավական ակտեր» բաժնի «Մարզպետի որոշումներ» ենթաբաժնում տեղադրված է սահմանագոտու հրետակոծված տների տերերին օգնություն տրամադրելու վերաբերյալ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի 3 որոշում: 2012թ. մարտի 6-ի մարզպետի թիվ 33-Ա եւ մարտի 20-ի թիվ 35 Ա որոշումները տեղադրված են առանց հավելվածի, այսինքն՝ առանց դրամական աջակցություն ստացածների անունների: Մարզպետի 2012թ. օգոստոսի 29-ի թիվ 72-Ա որոշում ունի հավելված,այնտեղ ի թիվս այլոց, նշված են 200 հազարական դրամ աջակցություն ստացած Ոսկեպարի 5 բնակիչների անուններ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930