Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսիմ Հակոբյանը պնդում է, որ Սուրեն Խաչատրյանի մասնակցությամբ խնջույքի ընթացքում վեճ չի եղել

Հունիս 04,2013 10:59

Պարզվում է` Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է  ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, մարզպետ Սուրեն Խաչատրյանին,  Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, սպանված Ավո Բուդաղյանին և մյուսներին հրավիրել Սդղի լիճ` հացկերույթի, որից ժամեր անց էլ մարզպետի տան մոտ տեղի է ունեցել արյունոտ միջադեպը: Նշենք, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հունիսի 2-ի գիշերը հնչել էին կրակոցներ, ինչի արդյունքում սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն՝ Ավետիս Բուդաղյանը, իսկ նրա եղբայրն ու մարզպետի թիկնապահը հիվանդանոցում են: Նաև` այժմ թափուր է Սյունիքի մարզպետի պաշտոնը: Երեկ այս հարցերի շուրջ զրուցեցինք Մաքսիմ Հակոբյանի հետ:

Պարոն Հակոբյան, փաստորեն, Դուք էլ ե՞ք մասնակցել խնջույքին, որտեղ եղել է նաև Բակո Սահակյանը,  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու սպանված Ավետիս Բուդաղյանը:

– Բակո Սահակյանը եկել էր Քաջարանի կոմբինատը նայելու:

Ասել է թե` Ձեր հյո՞ւրն է եղել:

– Այո՛, եկել էր կոմբինատը նայելու, իրանց մոտ էլ կան հանքեր, եկել էր զուտ մանրամասն նայելու: Վերջում էլ ցանկացավ Տաթևով գնալ, ճանապարհին մի կտոր բան ենք կերել, խնջույք չի եղել: Բայց քեֆ չի եղել, սովորական մի կտոր հաց ենք կերել:

Ասվում է, որ էնդեղ վեճ է եղել:

– Այդպիսի բան չի եղել: Զրույցն ամբողջությամբ եղել է ձեռնարկությունների մասին: Չի եղել էդպիսի բան:

Իսկ ի՞նչ է եղել` կասե՞ք:

– Ոչ մի բան, ասում եմ` ոչ մի բան չի եղել: Մի կտոր հաց ենք կերել, ճանապարհել, բարի ճանապարհ ասել, եկել:

Ոչնչից հնարավո՞ր է սպանություն լիներ:

– Դրանից հետո ես ի՞նչ իմանամ, մենք շատ շուտ ենք գնացել: Դեպքից մոտ 6 ժամ առաջ ես եկել եմ Քաջարան, Բակո Սահակյանն էլ գնացել ա Ղարաբաղ:

Դուք ճանաչում էի՞ք սպանված Ավետիս Բուդաղյանին, Ձեր կարծիքով` մահացածը և նրա եղբայրը ի՞նչ կարգի մարդիկ էին:

– Այո՛, ճանաչում էի, նորմալ մարդիկ են, հայտնի մարդիկ, լավ ընտանիքի զավակներ:

Այդ դեպքում թշնամանքը ինչի՞ արդյունք էր:

– Չեմ կարող ասել: Ինչքան որ էդ սեղանի շուրջ մենք միասին սիրով իրար հետ նստած էինք, ոչ մի նման խոսակցություն չի եղել: Բացարձակապես ոչ մեկը ոչ մեկին մի փոքր անգամ նեղացնող մի բան չի օգտագործել: Դրանից հետո թե ինչ ա եղել` դա ես չեմ կարա ասեմ:

 

Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930