Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փայլակ Հայրապետյանը արժանահավատ է համարում Տիգրան Սարգսյանի մասին հրապարակումը

Հունիս 04,2013 10:54

Վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը որպես այդ փաստաթղթի կեղծ լինելու ապացույց նշել էր այն, որ վարչապետի բնակության հասցեն սխալ է գրված։ Ավելի ուշ խոսվեց նաեւ, որ Նավասարդ Կճոյանի անունն էլ է սխալ, քանի որ դա նրա հոգեւոր անունն է։ Սակայն «Հետք»-ի հրապարակած փաստաթղթում Կճոյանի աշխարհիկ անունն է նշված՝ Սամվել, իսկ, ինչպես հայտնի է, հոգեւորականների միայն անունն է փոխվում, ազգանունն անփոփոխ է մնում։ Ավելին, Կճոյանի՝ ռեգիստրում գրանցման հասցեն համընկնում է հրապարակված փաստաթղթում նշված հասցեին՝ Սբ. Աբգար թագավորի 77: Իսկ նյութի հրապարակումից հետո գրվեց, որ փաստաթղթում վարչապետի անվան դիմաց գրված է նրա հայրական տան հասցեն։

Հետաքննության հեղինակ Էդիկ Բաղդասարյանն արդեն անդրադարձել է վարչապետի խոսնակի՝ հասցեն սխալ գրելու դիտարկմանը։ Նա ասել էր. «Իսկ թե ինչու է վարչապետի բնակարանի համարը սխալ գրվել՝ վարչապետը կարող է պարզել ընկերության գրանցումը կատարած անձից»։ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հնարավոր չհամարեց այն վարկածը, որ ընկերության գրանցման վկայականը կամ առավել եւս ընկերությունը կարող է սարքած լինել։ «Ակտիվ գործունեություն ծավալող ընկերություն է։ Աշոտ Սուքիասյանի ստորագրությամբ փողեր է փոխանցվել։ Այսինքն, օդի մեջ գործող ընկերություն չէ։ Չգիտեմ վարչապետն ինչքանով կապ ունի ընկերության հետ, բայց իր անունը կա այդտեղ, իսկ ընկերությունը գործող ընկերություն է»,- ասաց նա։

Փայլակ Հայրապետյանը եւս արժանահավատ է համարում հրապարակվածը։ «Չեմ կարծում, որ դա սարքած լինի։ Եթե արտասահմանում լիազորագիր չունենան, ինչպե՞ս կարող են ընկերություն գրանցել։ Չնայած՝ չգիտեմ։ Ինքն (վարչապետը) իրավունք ունի դատախազություն դիմել, իր իրավունքն է, պարզապես այդ ընկերությունը Հայաստանում չի գրանցվել, այլ օֆշոր գոտում։ Չգիտեմ, հիմա էլ ոչ մի բանի վրա չեմ զարմանում»,- ասաց նա։ Հայրապետյանը տեղեկացրեց նաեւ, որ նամակ է ուղղել Սերժ Սարգսյանին՝ խնդրելով հանձնարարել դատախազությանը պատշաճ քննություն իրականացնել եւ պարզել հրապարակված տեղեկությունների իսկությունը, ինչից էլ կախված է իր ունեցվածքի հետագա ճակատագիրը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գագիկ Մինասյան says:

    Աշոտ Սուքիասյանի մասին ճշմարտութիւնների եւ Փայլակ Հայրապետյանի կեղծիքի մասին իմանալու համար խնդրեմ այցելէք Ֆէյսբուքում “Աշոտ Սուքիասյանի Ճշմարտութիւնը – Truth about Ashot Sukiasyan” էջը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930