Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարտավորեցրել են հանգուցյալին վերահուղարկավորել, այլապես ԴԱՀԿ-ն կհայտնվի գերեզմանատանը

Հունիս 04,2013 10:42

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 24-ի կատարողական թերթիկի համաձայն, պարտավորեցվել է Ա.Խաչատրյանին` վերահուղարկավորել իր եղբոր` Գ.Խաչատրյանի դին, «Արին Բերդ» գերեզմանատան այլ հատվածում:
Հանգուցյալը, որն ամփոփվել էր մեկ այլ ա` հայցվոր Ա.Չիթիրյանի հայրական գերեզմանում, դուրս պետք է հանվի այնտեղից, իսկ վճիռը կամովին չկատարելու դեպքում, դատական ակտերի հարկադիր կատարողները կհայտնվեն գերեզմանատանը:

Հիշեցնենք, որ այս գործն անցել է երեք դատական ատյաններով, եւ Չիթիրյանները ապացուցել են, որ գերեզմանատեղին իրենցն է, եւ այն տրվել էր «Բնակչության հատուկ սպասարկում»-ի կողմից:
Ի դեպ, դատարաններում, ինչպես տեղեկացրել ենք, Ա.Խաչատրյանը հանդես էր եկել հակընդդեմ հայցով, խնդրելով, որպեսզի եղբոր գերեզմանի բարեկարգման նպատակով հատուցում լինի, եւ պահանջել էր, ինչպես Ա.Չիթիրյանից, այնպես էլ թաղման բյուրոյից 1.860.000 դրամ գումար:
Մինչ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը, արգելանք էր դրվել Ա.Չիթիրյանին պատկանող գույքի վրա, որը նույնպես վերացվել է:
Այսօր տեղեկացանք, որ Ա.Չիթիրյանը կատարողական թերթիկը հանձնել է դատական ակտերի հարկադիր ծառայությանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930