Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 1-ին, ժամը 01.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արթիկ քաղաքի Լմբատ 1-ին թաղամասի 36 շենքի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել տանտիրուհին՝ ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Ցողիկ Այվազյանը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել էր, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, բնակարանում, խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, Ցողիկ Այվազյանին խեղդամահ է արել ամուսինը` 1976 թ. ծնված Արտյոմ Ղազարյանը:
Սպանության փաստի առթիվ ոստիկանության Արթիկի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով:
Արտյոմ Ղազարյանը կալանավորված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն