Բելգիացի աղջիկը, որի դեմքին բելգիահայ տղամարդը 56 հատ աստղ էր դաջել, վերջապես վերականգնել է իրական դեմքը: Հայտնում է «Դեյլի մեյլ» թերթը:
Երեք տարի շարունակ այժմ 22-ամյա Քիմբերլի Վլամինկը լազերային 9-ը կուրս է անցել, որպեսզի երեսից մաքրի դաջվածքներ անող Ռուսլան Թումանյանցի արած 56 հատ աստղերը:
2009թ. հունիսին Վլամինկը սպառնացել էր դատի տալ Թումանյանցին՝ պնդելով, որ ինքը պատվիրել էր ընդամենը երեք հատ աստղ, սակայն մեկ շաբաթ անց խոստովանել էր, որ 56 աստղ էր պատվիրել: Նա ասել էր, որ ստել է, քանի որ վախենում էր իր հոր արձագանքից:
Թումանյանցը առաջարկել էր դաջվածքները հեռացնելու ծախսերի կեսը իր վրա վերցնել՝ ասելով, որ չի ուզում իր հաճախորդն անբավարարված մնա, բայց հետո հրաժարվել էր իր առաջարկից:
Կարդացեք նաև
Ըստ բելգիական լրատվամիջոցների՝ Թումանյանցն ասել է, որ չի փոշմանել Վլամինկի համար արած դաջվածքներից, քանի որ այն իրեն հայտնի է դարձրել: Սակայն այդ դեպքից հետո, իր հաճախորդներից նա պահանջում է պատվերը գրավոր ներկայացնել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ