Լրահոս
Օրվա լրահոսը

SNA. Բուլղարիայի հայ դպրոցականները մայրենին սովորելու հնարավություն կունենան

Հունիս 04,2013 00:02

 

Հայերենը, թուրքերենը և եբրայերենը ներառվել են Բուլղարիայի փոքրամասնությունների համար պարտադիր-ընտրովի ուսումնական ծրագրի մեջ՝ 1-8-րդ դասարաններում: Հայտնում է «Սոֆիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կրթության նախարարության կայքը:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դպրոցների տնօրենները, ուսուցիչները և աշակերտների ծնողները տեղյակ չեն այս փոփոխությունից:

Կրթության նախարարի պաշտոնակատար Նիկոլայ Միլոշևը (լուսանկարում) ասել է, որ այս գաղափարը նորընտիր վարչապետ Պլամեն Օրեշարսկիինն է, որի երդամնակալությունը տեղի է ունեցել անցած երեքշաբթի:

Մինչդեռ կրթության նոր նախարարը՝ Անելիա Կլիսարովան, դեմ է արտահայտվել բուլղարերենից բացի որևէ մայրենի լեզու դպրոցական ծրագրի մեջ մտցնելուն:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930