Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետություն» կուսակցություն. «Սուրեն Խաչատրյանը չի պաշտոնավարել ոչ Վազգեն Սարգսյանի, ոչ Արամ Սարգսյանի վարչապետության ընթացքում»

Հունիս 03,2013 23:17

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը դատապարտում

է Սյունիքում կատարված ոճրագործությունը և ցավակցում հանգուցյալ Ավետիք

Բուդաղյանի հարազատներին ու մտերիմներին: Արագ և լիարժեք ապաքինում ենք

մաղթում հիվանդանոցում գտնվող վիրավոր Արտակ Բուդաղյանին: Ուզում ենք

հավատալ, որ այս դեպքում հանցագործությունը կբացահայտվի և կպատժվեն իրական մեղավորները:

Հասկանալով հանդերձ շահարկումների նպատակը` միևնույն ժամանակ

տեղեկացնում ենք, որ այսօր ժամանակավորապես հրաժարական տված Սյունիքի

մարզպետ Սուրեն Խաչատրյանը իր պաշտոնում նշանակվել է 2001թ` Ռոբերտ

Քոչարյանի կամքով և չի պաշտոնավարել ոչ Վազգեն Սարգսյանի, ոչ Արամ Սարգսյանի վարչապետության ընթացքում:

 

«Հանրապետություն» կուսակցության

քղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կարծում եմ կամ նույնիսկ համոզված եմ որ՝
    1.Եթե իրոք Բուդաղյան եղբայրների մոտ հրազեն է եղել և այդ զենքով վիրավորել են լիսկայի թիկնապահին, ապա լիսկաների գործը հեշտանում է, ընդհուպ մինչև պայմանական դատապարտում, քանի որ պակեշտ լիսկաները առաջինը կրակած չեն լինի, և դժվար թե՛ հակառակն կարողանան հաստատել, ապա ինքնապաշտպանություն և վերջ:
    2. Նույնիսկ եղբայրները հրազեն օգտագործած, բայց վրիպած լինեն, ապա վիրաբուժի թեթև
    հնարքներով կեղծ կարեր տալով կարող են նմանակեղծել լիսկայի թիկնապահի մարմնի վրա:
    Եվս մի երկու տարբերակներ կարելի է նշել լիսկայի օգտին, քանի որ դժվար թե թույլ տան պախարակել լիսկայի ,, ազնիվ անունն ու պատիվը,, որը շախկապված է հոկտեմբերի 27 և մարտի 1
    -ի ոճռագործների ,,ազնիվ անվան ու պատվի,, հետ, հատկապես, որ նրանց փորձը այդ ոլորտում
    լրիվ բավարար է:

  2. ՀՄ says:

    Պարոնայք ավազակներ, դուք բոլորդ էլ նույն սանրի կտավն եք« իզուր եք մեկդ մյուսի վրա բարդում: Դուք բոլորդ էլ ծննունդն եք 1996-ի կեղծիքների, երն թաղվեց Հայոց ազատ մարդ լինելու տրված հնարավորությունը: Եվ մի փորձեք ձեր մեղքը մեկիդ վրայից մյուսի վրա գցել:

  3. ՀՄ says:

    «նշանակվել էՌոբերտ Քոչարյանի կամքով և չի պաշտոնավարել ոչ Վազգեն Սարգսյանի, ոչ Արամ Սարգսյանի վարչապետության ընթացքում»:
    Հետաքրքիր է , տասնամյակներ հետո պատմության դասագրքերում ինչպես կմեկնաբանեն այն փաստը Թե՞ որտեղից եկավ այդ «բոբո» Քոչարյանը, որի մոտ ժառանգական իրավունքով վարչապետ էին աշխատում անմեղ / մեկը անկառավարելի, մյուսը անմեղսունակ / եղբայրները:
    Հետաքրքիր է բավական էր արդյոք լինել Սարգսյանների գերդաստանից եւ չունենալով փորձ համաձայնվել դառնալ վարչապետ, հետո խայտառակվելով դուս նետվելուց հետո դառնալ ըմբոստ հայրենասեր եւ քաղաքական գործիչ:

  4. Արտո says:

    ժաամանակագրությունն են նույնիս խառնում, Լիսկան 2004-ին է մարզպետ նշանակվել: Լավ, քաղաքականապես էսքան տգետ ոնց կարելի է լինել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930