Լրահոս
Օրվա լրահոսը

«Իներցիայի գերիները» դատապարտում են քաղաքացիական ակտիվիստներին

Հունիս 03,2013 22:05

 

«Արժե սատարել ազատության համար պայքարող ցանկացած մարդու, երբ նա ընկնում է այդպիսի դաժան հարվածի տակ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիական ակտիվիստ Ծովինար Նազարյանը, որն իր զորակցությունն է հայտնում Ստամբուլի Թաքսիմ հրապարակի զբոսայգու քանդման համար պայքարող  ակտիվիստներին:

Նա նաեւ ասաց, որ Հայաստանի քաղաքացիական ակտիվիտներն արդեն հասցրել են ֆեյսբուքում քննադատության արժանանալ, ինչի հետ կապված իրենց արձագանքը հետեւյալն է. «Կան մարդիկ, որոնց հետ դժվար է խոսել ու անիմաստ է, կան նաեւ մարդիկ, որոնք հատուկ պլանավորած գալիս են վարկաբեկելու քեզ, առանց թույլ տալու, որ արտահայտվես, բայց մեծ մասամբ մարդիկ  գերի են իներցիայի: Ես ինքս, բնականաբար, թուրքերի հետ կապված, պատմական դաժան հավաքական հիշողության կրող եմ, այդ ցավի կրողն եմ: Այսինքն` Հայաստանում չկա մեկը, որն այդ ցավից զերծ լինի: Հենց այս դեպքերը բացահայտեցին, թե մենք ինչքան երկար ժամանակ իրար հետ չենք խոսել, քննարկել, ի վերջո մենք առաջին հերթին պիտի մեզ հասկանանք ու ոչ մեկս չի մոռանում, թե մենք ինչերի միջով ենք անցել, բայց մոտեցումները տարբեր են, կան մարդիկ, որոնք պատրաստ են քննարկել: Եվ ես ուրախ եմ, որ կա նաեւ դիմադրություն: Մենք ոչինչ չենք մոռանում եւ դրա համար պետք է սատարել մարդկայնության, ազատության ձգտման ցանկացած դրսեւորում: Երբ շեշտադրումը դնում ես ոչ թե անձերի կամ` խմբերի, այլ իդեալների վրա, սխալվելու հավանականութունը ծայրահեղ նվազում է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930