Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառք պահանջելու դեպքի առթիվ

Հունիս 03,2013 21:48

2013 թվականի հունիսի 03-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ, 311-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի աշխատակիցների կողմից բռնություն գործադրելով զուգորդված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և կաշառք պահանջելու դեպքի առթիվ :

2013թ-ի մայիսի 29-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրությունն այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքի աշխատակիցների կողմից իր նկատմամբ կատարված ապօրինությունների մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այդ կապակցությամբ նախապատրաստված նյութերի ընթացքում՝ 2013 թվականի մայիսի 31-ին, կալանավորը տվել է գրավոր հաղորդում՝ համաձայն որի 2013 թվականի մարտի 16-ին իր նախկին զոքանչի հետ վիճաբանության արդյունքում բերման է ենթարկվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունք, որտեղ նույն բաժանմունքի հերթապահի օգնականն իրեն ծեծի է ենթարկել՝ փորձելով կորզել խոստովանական բացատրություն, ապա նաև 100 լիտր բենզին՝ Բազումի բաժանմունքից ազատ արձակելու համար:

Կատարվում է նախաքննություն:

Հատուկ քննչական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930