Փրկարարներն աշխատում են դեպքի վայրում
Հունիսի 3-ին, ժամը 17-ն անց 44-ին Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շինարարության գոտում ժայռաբեկորը պոկվել եւ ընկել է ՀԷԿ-ի շինարարությունում աշխատող էքսկավատորավարի վրա; Տավուշի մարզի փրկարար ծառայության ղեկավար Վաղինակ Հովսեփյանը մեզ ասաց, որ ներկայումս աշխատանքներ են ձեռնարկվում էքսկավատորավարին քարերի տակից հանելու համար: Գետահովիտ համայնքից տեղեկացանք, որ էքսկավատորավարը զոհվել է: Նա 26 տարեկան է , Եղվարդի բնակիչ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ