Մինչեւ նախաքննության ավարտը իր լիազորությունները կասեցնելու մասին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տարածած հայտարարությունը «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը համարում է հանցագործության հովանավորչության լավագույն տեքստը:
«Նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետը թող կարդան ու ամաչեն համակարգի այս պատկերից: Հանցագործության մեջ կասկածվող մարդը կարող է իր լիազորությունները դադարեցնել մինչեւ նախաքննության ավարտը ու գնա իր վաստակած հանգստին, այդ ընթացքում «մեծահոգաբար» չկատարելով մարզպետի լիազորությունները: Սուրիկ Խաչատրյանի տարածած այդ խայտառակ տեքստը վկայում է այն մասին, որ Հայաստանում օրենքի տառը անգամ չի գործում: Մարդը, որ հանցագործության բուն պատճառն է, կոնֆլիկտի կողմն է եղել, եւ որի համար տեղի է ունեցել մարդսապանությունը, կարող է իրեն իրավունք վերապահել լիազորությունները դադարեցնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Սաֆարյանը:
Նա համոզված է, որ մարզպետը նախաքննության ավարտից հետո շարունակելու է պաշտոնավարել. «Կասկած չունենաք, որ Սյունիքի մարզպետը կպատժվի: Հակառակը, կխրախուսվի հերթական մեդալով, միգուցե՝ արիության: Ամբողջ մեղքը կբարդեն սպանվածի վրա ու հայդե՝ դեպի «ապահով» Հայաստան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
…Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը….Եթե Հայաստանում մարզպետերին նշանակում է նախագահը,ինքն էլ պետք է ազատի…ու ինքն էլ պետք է պատասխան տա իր նշանակած ……….. համար.Իսկ հիմա ինչ է ստացվում,ուրեմն Սյունիքի մարզպետը ինքն է իրեն նշանակել,ու ինքն էլ ժամանակավոր վայր է դնում մարզպետի լիազորությունները նախաքննության ընթացքում…Իսկ ուր է այդ նույն նախագահի արձագանքը այս ամեն ինչից հետո,կարծես մենք նախագահ չունենք…Աբսուրդ…Եթե ինքը չի մասնակցում երկրի կառավարման գործընթացներին,իրեն ինչին էր պետք այսքանից հետո նախագահի պաշտոնը…ՈՒրեմն իրեն պետք չեր,այլ Լիսկաների պեսներին էր պետք,որ ինչ ուզեն անեն երկրի հետ,ինքն էլ կողքից նայի……..Այստեղից մենակ մի բան կարելի է հասկանալ,որ մենք Նախագահ չունենք,մեր նախագահը… царь не настоящий—Иван Васильевич меняет профессию……………….դե մնացածն էլ հասկացաք…
Մենք նախագահ ունենք: Ինչպես և նրա նախորդը՝ մենք ունենք այրան ու դավադրությունների
ճանապարհով պաշտոնը զավթած նախագահ: Ավելի ստույգ,՝ մենք ունենք հոկտեմբերի 27-ի և
մարտի 1-ի ոճռագործությունների մասնակից և կազմզկերպիչ՝ իր նախորդ նախագահի հետ:
Մենք ունենք միայն իր անձնական թալանը և երկրի կողոպուտը կազմակերպող նախագահ, որը իր
շուրջը հավաքելով իր նմաններին՝ երկիրը հայաթափոմ է, և չի բացառվում, որ կգա մի ժամանակ և
կպարզվի, որ երկուսն էլ կատարել են՝ ինչ որ թշնամիների առաջադրանք, հանուն իրենց անձնական
շահի և փախուստի ապաստարան գտնելու համար: Եթե ոմանք այս վերջին մտքիս հետ համամիտ չեն
համարելով՝ ոչ տրամաբանական, ապա ինչ տրամաբանությամբ բացատրել Կոշի գաղութի հանցագործ՝ մարդասպանների բացարձակ անիմաստ դաժանությունները՝ և ինչ երաշխիք՝, որ սրանք
նրանցից լավն են: Չէ՛ որ մենք չունենք որևէ հոգեբանական վերլուծություն՝ այս երկուսի անհատի
ձևավորման պրոցեսի և հոգեկան շեղումների մասին, որի պարզ ապացույցն է՝ ագահության ու
դաժանության անսահման դրսևորումը, և ապա դեմագոգիան՝ բարիության մասին՝ և շատ բաներ:
Հիշենք եռեսուն ոսկիների դավաճանությունները, իսկ այստեղ ինչու՞ պետք է բացառենք, երբ
խոսքը միլիարդ դոլլարների մասին է: Իսկ ոմանք նույնիսկ հազար դոլլարի համար ծանր հանցանք
են գործում: Մի՞ թե իրավունք ունենք ինքնախաբեությամբ զբաղվել, տեսնելով բացահայտ
ազգակործան արարքների շարանը, որը վերջ չունի: ՉԷ՛ որ աս մի ազգի ճակատագիր է, և այն էլ
մեր ազգի: ՄԻ՞ թե հրեան նման բան թույլ կտար իր երկրում, որ տեղի ունենա: Արթնանալ է պետք:
Րաֆֆին արթնացել է, հիմա ո՞ւր է…