«Ազատություն» ռադիոկայանն այսօր հարցով դիմել էր Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին, որպեսզի պարզի՝ արդյո՞ք ճիշտ է տեղեկությունն այն մասին, որ այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը փորձել է հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս նրան չի ընդունել:
Նախագահի մամուլի քարտուղարի պատասխանում ասված է. «ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ՀՀ Նախագահի հանդիպումների մասին տեղեկացնում է պատշաճ կարգով եւ ժամանակին»։
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ երեկ հայտնի դարձավ, որ սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայր Արտակ Բուդաղյանը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Սյունիքի մարզպետի թիկնապահը եւ որդին, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հայտարարություն տարածեց, նշելով, որ որոշել է թողնել մարզպետի իր լիազորությունները մինչեւ գործի նախաքննության ավարտը։
Ռուզաննա Ստեփանյան
Ինչու՞ նախագահի մամլո քարտուղարը «այո, ճիշտ է » կամ «ոչ, սխալ է » ակնկալվող պատասխանների փոխարեն անգիր արած շուտասելուկ հիշեցնող ու հարցից խուսափող պատասխան է տալիս:
Կարիք չկա մեղադրել Արման Սաղաթելյանին ոչ հստակ պատասխանի համար. նա այլ բան ասել չի կարող, թույլ չեն տա: Իսկ Լիսկաի վերաբերյալ իմ համոզմունքն արդեն հայտնել եմ. նրա նման տականքները չեն վերանա, քանի դեռ Հայաստանից չի վերացվել գլխավոր տականքը` ՀՀԿ- ը: Լիսկան այս հակամարդկային համակրգի զավակն է և համակարգի հետ էլ կվերանա:
Սերժը էդ բանդայի պարագլխին չի ընդունել մի պարզ պատճառով:Լիսկայի հասցեին շպրտել է՝ ,,Արա,չէի՞ք կարա տիխարի՝ ոչ ապաշքարա դրան ծածուկ,մի ուրիշ տեղ գյուլլեիք,որ հիմա էդ ձևով ինձ ու ձեր սխոդկային մասնակցած Սահակյան Բակոյին պադվադիծ չանեիք…,,
Ես առաջարկում եմ,որ ,,Առավոտ,,-ը պաշտոնապես հարցում անի ԼՂՀ Նախագահի աշխատակազմ,թե ի՞նչ նկատառումներով Սահակյան Բակոն Արցախում իր բան ու գործը թողած՝ կազմակերպել ու մասնակցել է էդ գյադայական մակարդակի ռազբորկային:
Էս գործը քննողները հլը պիտի պարզեն,ինչու դրա 19 տարեկան թուլեն հիմի բանակում չէ՚:Նրա փոխարեն քանի հոգի աղքատ ու անտեր ընտանիքի երեխա են բանակ տարել:Սենց երկար շարունակվել չի կարող:Լկտիության չափն ու սահմանները տվել անցել են