Մինսկում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց 40-րդ առաջնությունում Հայաստանի հավաքականը առաջին կորուստն ունեցավ:
Նախնական փուլի առաջին մենամարտում հաղթելուց հետո, 64 կգ քաշային կարգում հանդես եկող Արա Պուլուզյանն այսօր միավորներով տանուլ տվեց Մոլդովայի ներկայացուցիչ Դմիտրի Գալագոտին ու դուրս մնաց հետագա պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ