Հունիսի 3-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 139 հասցեի թիվ 78 մանկապարտեզի երկրորդ հարկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ջոկատը:
Մանկասենյակի խորդանոցից հայտնաբերվել է մոտ 80 սմ երկարությամբ գյուրզա տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:
ԱԻՆ