Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կկառուցվի ուռուցքաբանության կենտրոն

Հունիս 03,2013 17:26

Այսօր խորհրդարանում 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր  Մկրտիչ Մինասյանը նկատեց, որ Հայաստանում ուռուցքաբանական հիվանդությունների բուժումը շատ թանկ է, մարդիկ «տուն-տեղ ծախում են, գնում են արտասահման` հետազոտվելու և բուժվելու»: Պատգամավորը հարցրեց` ե՞րբ Հայաստանում հնարավոր կլինի բուժել ուռուցքաբանական հիվանդությունները: ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հայտարարեց, որ այդ հարցը, որպես հրատապ, հաջորդ շաբաթ կբերվի Ազգային ժողով: Նախարարն ասաց, որ ծրագիրն ընթացքի մեջ է, և համաձայնագիրն արդեն ստորագրվել է` իզոտոպային կենտրոնի ստեղծման համար: Այդ աշխատանքներում ընդգրկված է մասնավոր ներդնող, և երկու-երեք տարում, ըստ նրա, կունենանք ամենաժամանակակից ուռուցքաբանական և արյունաբանական կենտրոնները:

Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում կառուցվելու է նաև փոխպատվաստման կենտրոն, որի հիմնման համար մասնագետներ են հրավիրվել արտասահմանից:

«2012-ին առողջապահության նախարարության համար առաջնային թիրախը շարունակել է մնալ բուժօգնության որակը, որի համար պետբյուջեից հատկացվել է 23 մլրդ 100 մլն դրամ»,- անցյալ տարվա բյուջեի կատարողականի վերաբերյալ ասաց Դերենիկ Դումանյանը: Նրա խոսքով` բնակչության առողջության պահպանմանն ուղղվել է 8,3 մլն դրամ: Անապահովության 36 և ավելի միավորներ ունեցող 61 նպաստառուների և 170 երեխայի սրտի վիրահատություն, ըստ նախարարի, անմիջապես փոխհատուցվել են պետության կողմից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930