Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԴԻ ԱՅ ՎԱՅ» ակումբի հրկիզման գործը դատարանում է

Հունիս 03,2013 17:13

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթ է ընդունվել Երևանի Փարպեցի փողոցում գտնվող՝ սեռական տարբեր կողմնորոշումներ  «ԴԻ ԱՅ ՎԱՅ» ակումբի հրկիզման աղմկահարույց գործը:

Ըստ մեղադրական եզրակացության, Արամեհ Ռոբերտի Մկրտիչ Խաբազյանը ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ, նախնական համաձայնություն ձեռք բերելով եղբոր՝ Համբիկ Ռոբերտի Մկրտիչ Խաբազյանի հետ՝ 2012թ. մայիսի 08-ին, ժամը 04.00-ի սահմաններում, աշխատանքային ժամից հետո, ժամանել է Երևանի Ղ.Փարպեցի 14/11 հասցեում գործող «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ-ին պատկանող «ԴԻ ԱՅ ՎԱՅ» անվանումը կրող ակումբի մոտ, որտեղ ոտքով հարվածներ հասցնելով կոտրել է հիշյալ ակումբի մուտքի դռան ապակին, ապա հանրավտանգ եղանակով իր հետ նախապես տարայով բերված բենզինով դիտավորությամբ հրկիզել է ակումբը, որից հետո դիմել է փախուստի՝ «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափի 3.227.563 ՀՀ դրամի գույքային վնաս։

Նրա եղբայրը՝ Համբիկ Ռոբերտի Մկրտիչ Խաբազյանն, ըստ մեղադրանքի, ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով եղբոր Արամեհ Մկրտիչ Խաբազյանի հետ, Երևան քաղաքի Ղ.Փարպեցի 14/11 հասցեում գործող «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ-ին պատկանող «ԴԻ ԱՅ ՎԱՅ» անվանումը կրող ակումբը հրկիզման եղանակով ոչնչացնելու հարցում, 2012թ. մայիսի 08-ին, ժամը 04.00-ի սահմաններում, աշխատանքային ժամից հետո, ժամանել են հիշյալ ակումբի մոտ, որտեղ Արամեհ Մկրտիչ Խաբազյանի ոտքով հարվածելուց և ակումբի մուտքի դռան ապակին կոտրելուց հետո, նա, ոտքով հարվածներ հասցնելով նույն դռան ապակեպատ հատվածին, հեռացրել է կոտրված ապակու եզրային կտորները և այդ կերպ ճանապարհ բացել եղբոր Ա.Մկրտիչ Խաբազյանի ակումբ մուտք գործելու համար։ Այնուհետև Ա.Մկրտիչ Խաբազյանը, հանրավտանգ եղանակով` իրենց հետ նախապես տարայով բերված բենզինով դիտավորությամբ հրկիզել է ակումբը, իսկ նա այդ նույն ժամանակահատվածում ապահովեր է եղբոր անվտանգությունը, դրսում, որից հետո հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելով դիմել են փախուստի` «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափի 3.227.563 ՀՀ դրամի գույքային վնաս:

Եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Համապատասխանաբար 21 և 20 տարին դեռ չբոլորած Արամեհ Մկրտիչ Խաբազյանի և Համբիկ Մկրտիչ Խաբազյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել համապատասխանաբար գրավը և չհեռանալու մասին ստորագրությունը:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930