Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ապրում եմ, որ…». շարունակում են երիտասարդները

Հունիս 03,2013 17:03

 

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը…

Սևակն ուներ ապրելու մասին իր պատկերացումները, դրանց մենք բոլորս էլ քաջ ծանոթ ենք: Իսկ ահա այսօր «Առավոտ երիտասարդականը» ծանոթացավ նաև երիտասարդների պատկերացումներին. «Ես ապրում եմ, որ…», սկսում ենք մենք, շարունակում եք դուք:

«Ես ապրում եմ, որ ամեն օր տեսնեմ արևը», – ասում է 19-ամյա Ծովինարը

«Ես ապրում եմ, որ սիրեմ, – ասում է 20-ամյա Տաթևը, – հենց սերն է ուժ տալիս ապրելու ու ձգտելու համար»:

«Ես ապրում եմ, որ երեխեքս միշտ կոնֆետ ուտեն», – ժպտում է 21-ամյա Վահեն

20-ամյա Տիգրանն էլ հայտնի խոսքն է հիոշում, ասում է. «Ես ապրում եմ, որ ծառ տնկեմ, տուն կառուցեմ ու զավակ ունենամ»:

«Ես ապրում եմ, որ բոլոր երազանքներս կատարեմ, – ասում է 19-ամյա Քնարիկը, – քանի դեռ բոլորը՝ հատ առ հատ, չեմ իրականացրել` ապրելու եմ» 🙂

«Ես ապրում եմ, որ…», մի քանի վայրկյան մտածելուց հետո 21-ամյա Լիլիթը ասաց. «…որ չմեռնեմ» 🙂

«Ես ապրում եմ, որ կատարեմ իմ առաքելությունը», – ասաց 21-ամյա Մարիամը

«Ես ապրում եմ, որ ամեն օր շնորհակալություն հայտնեմ այն մարդկանց, ովքեր միշտ կողքիս են, և այն մարդկանց, ովքեր միշտ օգնում ու հասկանում են ինձ, – ասում է 24-ամյա Անին, – դրանից ավելի կարևոր բան չկա աշխարհում»:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930