«Առավոտի»՝ «Լիցկայի» լկտիության ակունքները»հրապարակումը այսօր ամենաքննարկվածներից է: Մասնավորապես sergik անունով մի ընթերցող այդ հոդվածի տակ գրել է. «ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանից խնդրում եմ հարցնել, թե ինչքանով է ճիշտ՝ չորսամյա կրթություն ունեցողին դարձնել պատմական գիտությունների թեկնածու: Լավ, հասկանալի է, Սուրեն Խաչատրյանը, եթե վատն է, բա Աշոտ Մելքոնյա՞նն ինչ է, ինքն է՞լ է չորսամյա կրթության տեր»:
Մեկնաբանության հետ կապված ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Մելքոնյանն Aravot.am-ին ասաց. «Սուրեն Խաչատրյանը երբեւէ պատմության ինստիտուտում դիսերտացիա չի պաշտպանել, եւ նրան երբեք չի շնորհվել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան: Թե ուրիշ երկրում ինքը ստացել է, թե ոնց, չգիտեմ, բայց մեզ մոտ հաստատ նման բան չի եղել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ