Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱԿ պատասխանատու. «Վովայի դուխը չհերիքեց, որ մի հատ էլ Սյունիքի մարզպետի վրա հոխորտա»

Հունիս 03,2013 16:33

Aravot.am- ը Գյումրու ՀԱԿ գրասենյակի պատասխանատու Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե իշխանությունները կպատժե՞ն, արդյոք, Սյունիքի մարզպետին, գոնե նրան կպաշտոնազրկե՞ն, ինչպես որ պահանջում են բազմաթիվ սյունեցիներ ու սոցիալական ցանցերի օգտատերեր: «Ինձ դա բացարձակապես չի հետաքրքրում, պաշտոնազրկել է պետք հանրապետության առաջին դեմքին, մնացածները խելոք կընկնեն իրենց տեղում, ամեն ինչ կկարգավորվի: Եթե հանրապետության երկրորդ դեմքի օֆշորային սկանդալը հետևանք չի ունենում, կներեք համեմատության համար, կրակոցները ի՞նչ հետևանք պետք է ունենան: Ես չեմ կարծում, որ համապատասխան հետևություններ, պատշաճ վերաբերմունք կցուցաբերեն իրավապահ մարմինները: Էնպես որ, ժամանակ կանցնի, կլղոզեն, ինչպես Վահե Ավետյանի սպանության դեպքը», -համոզմունք հայտնեց Մուրադ Գրիգորյանը:

Ըստ մեր զրուցակցի, չնայած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` Գյումրիում հնչեցրած ամպագոռգոռ հայտարարություններին ու այն հոխորտանքին, որ կլանների վերջը եկել է, զոռբայությունն արմատախիլ է անելու, այլևս չի թողնելու, որ արյունով հարցեր լուծվեն, նոր դարաշրջան է բերելու օրինականության դաշտում և այլն, այժմ ոստիկանապետի «դուխը» այդքան չի բավարարում Սյունիքի դեպքերով հետաքրքրվելու, քանի որ Սյունիքի կրակոցների քննությունը ոստիկանությունից տեղափոխել են զինդատախազություն:

Այնպես որ, ըստ Մուրադ Գրիգորյանի, ոստիկանության բազում ստորաբաժանումները` մեկը մյուսից հնչեղ վերնագրերով անիմաստ ու ձևական են, դրանք թեև կոչված էին հանցագործություն ծնող մթնոլորտը կանխարգելելու, սակայն ոչինչ չեն անում:

Մուրադ Գրիգորյանի համոզմամբ, թե Գյումրու և թե Սյունիքի կրակոցներն ու մարդասպանությունը Հայաստանում ձևավորված մթնոլորտի հետևանք են, և քանի դեռ մթնոլորտ ձևավորողները չեն պատժվել, ժողովուրդը ապահովագրված չէ նմանատիպ արյունահեղություններից :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մելս says:

    Իսկապես էլ հիվանդ են ոմանք. ենթադրություններ անելուց առաջ մի ալարեք գոնե օրենքը աչքի անցկացրեք, ճշտեք դրա համապատասխանությունը ձեր մտքերի հետ: ՀՀ օրենքն է ասում, որ եթե զինվորական կա գործում, ապա ՊՆն է քննում: Անգրագիտությունը մեղք չէ, այն վերացնելուց համառորեն հրաժարվելն է մեղք: Բուժվեք քաղաքականության կարկառուն դեմքիկներ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930